Վարորդական վկայականի գործողության ժամկետը լրանալու դեպքում անձը չի համարվում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող:

ՀՀ Ոստիկանության պետի կողմից 30 մայիսի 2016 թվականի N 1 պաշտոնական պարզաբանմամբ հստակեցվել է, ՎԻՎՕ 128 հոդվածով սահմանված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու, իսկ նույն հոդվածի 4-րդ մասով, ի թիվս այլ իրավախախտումների ուժը կորցրած վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարելու համար պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունները. մասնավորապես հստակեցվել է, որ

1. Անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից եւ զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:

2. Վարորդական վկայականի գործողության ժամկետը լրանալու դեպքում անձը չի համարվում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency