Այն  որ վճռաբեկ դատարանում նստած դատավորների մեծամասնությունը վաղուց կորցրել է իրականության զգացումը դա արդեն վաղուց շատերին հասու տեղեկություն է, սակայն խնդիրն այն է, որ դա օրեցօր ավելի է սրվում: Մի ամբողջ դատական օղակ  մատված է պարապուրդի իսկ երբեմն-երբեմն իրավունքի զարգացում կեղծանվամբ կայացվում է  ամենևին քաղաքացիների շահերից չբխող  կասկածելի դատական ակտեր.
Որպեզի չմեղադրեն ուղղակի վատաբանելու համար հսկայական քանակությամբ փաստարկներ և օրինակներ կարող եմ ներկայացել, սակայն հիմնավորեմ  առավել թարմ օրինակներով.

2016թ-ը մոտենում է ավարտին, ընդամենը երկու անգամ նեղություն տալով իրենց անձերին կայացրել են 64 դատական ակտ.) Խոսքը վերաբերում է 2016թ-ի ապրիլի 22-ին և հուլիս 22-ին հրավիրված դատական նիստերին ու վերջ.
17 դատավորների կազմ ունեցող դատական օղակը ստանալով հսկայական քանակությամբ անարդար որոշումների ու վճիռների վերաբերյալ բողոքներ բարեհաճել է տարված մեջ երկու անգամ դատական նիստ անցկացնել ու 64 որոշում ընդունել. Իսկ հարկատուների գրպանից ուղղակի պարապուրդի մատված համակարգի անձնակազմը ստանում է միլիոնավոր դրամների աշխատավարձ, ապահովվել է թոշակի գնալու դեպքում բարեկեցիկ ծերությունը դեռ մի բան էլ օրենքով հռչակված անձեռնմխելիության կարգավիճակի շնորհիվ գտնվում են հոգեպես անդրդվելի վիճակում:
Թեև փաստաբանների համայնքը դեռևս տարիներ առաջ բազմաթիվ բողոքներով փորձեց փոխել այս լճացած իրավիճակը և քանի անգամ նույնիսկ հարցը նախագահի մակարդակով քննարկվեց, սակայն ինչ-որ կասկածելի ու այդ կառույցի համար բարեհաջող ձևով որևէ իրական տեղաշարժ չեղավ, դեռ ավելին այսօր ոնց, որ դրա մասին ոչ ոք չի էլ ուզում խոսել. Մնում է հասկանալ թե ինչու. (հավանաբար ոչ այն պատճառով, որ փաստաբանները գոհ են այսօրվա իրավիճակից)
Նորից կսկսեն հին «պատմվածքներ» պատմել թե մենք օրենքի զարգացման համար ենք,  հենց տենց էլ պետքա լինի՝ 17 հոգով տարին մեկ կամ երկու անգամ հավաքվելով մի քանի հատ որոշում ենք կայացնում, դուք լավ բողոք չեք գրում թե չէ սենց չեր լինի և այլ…
Իսկ իրականում նույնիսկ այդ չնչին քանակ կազմող  որոշումներում օրենքի զարգմացմանը զուգահեռ խայտառակ կերպով ոտնահարվում են քաղաքացիների բոլոր սահմանադրական իրավունքները
Նույն այդ վերջին՝ մի քանի որոշումների մեջ զավեշտի հասնող օրինակներ քան. Օրինակ 1. Քաղաքացին դեռևս 2012 թ-ին դիմել է դատարան իր իրավունքների պաշտպանության համար, 4 տարի բոլոր դատարաններում հաջողության հասնելուց հետո 2016թ-ին՝  ինչ է թե դատախազությունն է վճռաբեկ բողոք ներկայացրել գործքը քննել է ի վնաս քաղաքացու կայացրել է որոշում. Տես ԵՄԴ/1149/02/12 Իբր թե   առաջին ատյանի դատարանում և վերաքննիչ դատարանում օրենքի իմաստը լավ չեն հասկացել…
Նախկին  մեկ այլ դեպքով , որի մասին արդեն գրվել է, մի քանի տարի քաղաքացին կրկին իր իրավունքների պաշտպանությանը հետամուտ է եղել դատական ատյաններում և կրկին գործքը հասել է վճռաբեկ դատարան և ինչ է թե անձնագրային բաժինն է ներկայացրել իրավունքի և իրականության հետ կապ չունեցող վճռաբեկ բողոք՝ ուղղակիորեն օրենքին հակասող որոշում է կայացրել ընդդեմ քաղաքElena Soxomonyanացու.. Այս շարք կարելի է շարունակել անդադար
Միջանկյալ դատական ակտի դեմ հունիս ամսին ներկայացված վճռաբեկ բողոքը, մակագրվել է վճռաբեկ դատարանի դատավոր  Ելենա Միհրանի Սողոմոնյանին. Այս միջանկյալ ակտերի քննության համար հաշված օրեր է սահմանված ստորադաս ատյանների համար և դատավոր Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ /ամեն դեպքում այդպես է նշված որոշման մեջ/ որոշում է կայացնում և ուղարկում սեպտեմբերի 23-ին: 4 ամիս խորհելուց հետո որոշում է կայացրել և գրել է թե բավարար համեմատական վերլուծություն չի արվել, դրա համար վարույթ չի ընդունվում : Երևի, պետք է էքստրասենսի մոտ այցելությամբ փորձենք պարզել, թե ինչ բովանդակության համեմատական վերլուծությունը կարող էր բավարարել Ե. Խունդկարյանին կամ Ելենա Սողոմոնյանին, պարզ չէ:
Հետո դեմքի լուրջ զարմանքի արտահայտությամբ ասելու են թե ո՞վ պետք է հատուցի Եվրոպական դատարանի Ervand Xundkaryanկողմից Հայաստանի դեմ կայացրած որոշումներով հարյուր հազարավոր եվրոների  համար, բա անձեռնմխելիությունը խախտելով հարց կլուծվի՞…   


Փաստաբան Շ. Փեթակչյան

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency