2016 թվականի հոկտեմբերի 19-ին Նոտարիատի մասին ՀՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք 2016 թ-ի նոյեմբերի 26-ին մտել են օրինական ուժի մեջ:
Մասնավորապես սահմանվել է նոտարի գույքային պատասխանատվությունը. Այսուհետև նոտարի խախտումների արդյունքում տուժած քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են ստանալ գույքային հատուցում պատճառված վնասի չափով, իսկ նոտարը պարտավոր է նաև իրականացնել իր պատասխանատվության ռիսկի ապահովագրություն:

Նոտարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից դիտավորությամբ կամ անզգուշությամբ թույլ տրված խախտման հետեւանքով պատճառված վնասի համար:
Նոտարի` պաշտոնից ազատվելու դեպքում նոտարի կատարած նոտարական գործողությունների կամ նոտարական այլ ծառայությունների կատարման կամ դրանց կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատարանում որպես պատասխանող հանդես է գալիս նոտարական պալատը, իսկ վնասի, այդ թվում` դատական ծախսերի հատուցման պահանջներով` պաշտոնից ազատված նոտարը: Նոտարի նշված պարտավորությունը ժառանգման կարգով իրավահաջորդության ենթակա չէ:
2. Նոտարը պարտավոր է ապահովագրել իր պատասխանատվության ռիսկը նախորդ տարվա ընթացքում մատուցված ծառայությունների համար գանձված վճարի կրկնակիի չափով, բայց ոչ պակաս, քան 6 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:

 

Բացի այդ սահմանվել է նոտարի կողմից հասանելի փաստաթղթերը չպահանջելու վերաբերյալ նոր պահանջ, մասնավորապես
Այն դեպքում, երբ նոտարը կարող է միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ձեռք բերել այլ մարմիններից կամ անձանցից, ապա նոտարին դիմած անձից չի պահանջվում ներկայացնել նոտարական գործողություն կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency