2016 թվականի դեկտեմբերի 16-ին կատարված փոփոխություններով, որն ուժի մեջ է մտել 2017թ-ի փետրվարի 4-ից՝ ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությամբ այսուհետ ոչ առևտրային կազմակերպությունները ստիպված չեն լինելու հիմնադրել առևտրային կազմակերպություններ տնտեսական գործունություն իրականացնելու նպատակով և կարող են անմիջականորեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որոնք կսահմանվեն կազմակերպության կանոնադրությամբ:
Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների կամ օրենքով նախատեսված այլ ձևերով:
Նախկինում, եթե միայն Առևտրային կազմակերպություններին էր վերապահված իրավասություն ունենալ օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ և կրել քաղաքացիական պարտականություններ,ապա այսուհետ, սուբյեկտների շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով նաև, որ առևտրային կազմակերպություններին, կամ ինչպես օրենսգրքում կատարված փոփոխությամբ է սահմանված՝ Իրավաբանական անձանց

Ոչ առևտրային կազմակերպությունը նաև կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ստեղծել առևտրային կազմակերպություն կամ դառնալ դրա մասնակից:
Ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են քաղաքացիական օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությանը վերաբերող կանոնները:
Կատարված փոփոխություններով նաև վերացել է իրավաբանական անձանց միությունը / ՀՀ քաղաքացիական օրենսգրքի   125-127-րդ հոդվածներն ուժը կորցրած են ճանաչվել/, որպես քաղաքացիաիրավական իրավունքի սուբյեկտ, և այսուհետ գործելու է ոչ առևտրային կազմակերպությունների 2 տեսակ՝Հասարակական միավորումներ /առավել տարածված տեսակը՝ Հասարակական կազմակերպություններ՝ ՀԿ-ներ/ և Հիմնադրամներ

 Իրավաբանական անձանց միությունները պարտավոր են  մեկ տարվա ընթացքում իրենց կանոնադրությունները համապատասխանեցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին և վերագրանցվել:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency