ՎՃռաբեկ դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 02-ին  թիվ ԿԴ/0033/04/13  քաղաքացիական գործով անդրադարձնել է այն հարցին թե արդյո՞ք օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը, որով մերժվել է պարտապանից գումար բռնագանձելու հայցապահանջը, կարող է էական նշանակություն ունենալ սնանկության վարույթում ներկայացված նույն պահանջի գրանցման հիմնավորվածությունը պարզելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց եւ քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավական գործողության հարցին` նշելով յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում նաեւ այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների եւ պարտականությունների հետ, եւ կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Ավելին` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որը, ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որպեսզի դատարանի կողմից որեւէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան եւ Միշա Վարդանյանների ու մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Արձանագրել է, որ այն դեպքում, երբ մեկ այլ դատական գործով դիմողի ներկայացված հայցը մերժվել է / առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը/, ապա վերջինս նաև  զրկվում է պահանջի իր իրավունքն այլ կերպ իրացնելու, այն է` սնանկության վարույթի ընթացքում պահանջ ներկայացնելու իրավունքից:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency