Հայաստանի Հանրապետության կառավարությունը 8 հունիսի 2017 թվականին ընդունել է N 619-Ն որոշումը ՀՀ միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկը սահմանելու մասին (որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:): Որոշման պրակտիկ նշանակությունը պայմանավորված է ՀՀ նոր Հարկային օրենսգրքի 114 հոդվածի կիրառմամբ, որն ուժի մեջ է մտնելու 2018 թ-ի հունվարի 1-ից:

Հարկային օրենսգրքի 114 հոդվածի համաձայն Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝ 1) վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսների գումարների) այն մասը, որը գերազանցում է հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկին համապատասխանող գումարները: Սույն կետի կիրառության իմաստով՝ վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկին համապատասխանող գումարների հետ համեմատվում են առանձին-առանձին՝ ըստ յուրաքանչյուր վարկի և (կամ) փոխառության. 2) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով հարկային տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարների այն մասը, որը հարկային տարվա արդյունքներով գերազանցում է՝ ա. շահութահարկ վճարողի (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների)՝ հարկային տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության կրկնապատիկը, բ. բանկ կամ վարկային կազմակերպություն համարվող շահութահարկ վճարողի՝ հարկային տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության իննապատիկը: Հարկային տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի բացասական մեծության դեպքում բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով հարկային տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարները շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում:
Սույն կետի կիրառության իմաստով՝ սեփական կապիտալը հաշվարկվում է որպես Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ակտիվների և պարտավորությունների տարբերություն:
Սույն կետի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` միջազգային զարգացման կազմակերպություններից ստացված փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների, ինչպես նաև պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցների գծով հաշվարկվող տոկոսների գումարների վրա.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
 Սահմանել այն միջազգային զարգացման կազմակերպությունների ցանկը` համաձայն հավելվածի, որոնցից ստացված փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների, ինչպես նաեւ պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներգրավված միջոցների գծով հաշվարկվող տոկոսների գումարների մասով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման առավելագույն թույլատրելի նորմա չի կիրառվում:
 

Ցանկ
միջազգային զարգացման այն կազմակերպությունների, որոնցից ստացված
փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների, ինչպես նաեվ
պարտքային արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման միջոցով ներգրավված
միջոցների գծով հաշվարկվող տոկոսների գումարների մասով շահութահարկով
հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման առավելագույն
թույլատրելի նորմա չի կիրառվում


1. ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն (United States Agency for International Development)
2. Անդրծովյան մասնավոր ներդրումային կորպորացիա (Overseas Private Investment Corporation)
3. Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկ (Black Sea Trade and Development Bank)
4. Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (World Trade Organization)
5. Ասիական զարգացման բանկ (Asian Development Bank)
6. Ավստրիական զարգացման գործակալություն (Austrian Development Agency)
7. Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (International Atomic Energy Agency)
8. Արժույթի միջազգային հիմնադրամ (International Monetary Fund)
9. Աֆրիկյան զարգացման բանկ (African Development Bank)
10. Բազմակողմանի ներդրումների երաշխավորման գործակալություն (Multilateral Investment Guarantee Agency)
11. Բելգիական տեխնիկական համագործակցություն (Belgian Technical Coperation)
12. Գերմանական զարգացման բանկի խումբ (KfW Banken gruppe)
13. Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպություն (Deutscհe Gesellscհaft fur Internationale Zusammenarbeit)
14. Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (International Fund for Agricultural Development)
15. Դանիայի միջազգային զարգացման գործակալություն (Danisհ International Development Agency)
16. Եվրոպա-Կովկաս ճանապարհային միջանցք (Transport Corridor Europe-Caucasus-Asia)
17. Զարգացման եւ համագործակցության շվեյցարական գործակալություն (Swiss Agency for Development and Cooperation)
18. Իսպանական միջազգային համագործակցության գործակալություն (Spanish Agency for International Cooperation)
19. Իտալական զարգացման եւ համագործակցության ծրագիր (Italian Development Cooperation Programme)
20. Կանադայի միջազգային զարգացման գործակալություն (Canadian International Development Agency)
21. Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ (Millennium Cհallenge Corporation)
22. Համաշխարհային բանկի խումբ (World Bank Group)
23. Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամ (European Fund for Southeast Europe)
24. Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալություն (Japaո International Cooperation Agency)
25. ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման կոնֆերանս (United Nations Conference on Trade and Development)
26. ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն (United Nations Industrial Development Organization)
27. ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով (United Nations Economic Comission for Europe)
28. ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամ (United Nations Children's Fund)
29. ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (United Nations Development Programme)
30. ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր (United Nations Environment Programme)
31. ՄԱԿ-ի սննդի եւ պարենային կազմակերպություն (Food and Agriculture Organization of the United Nations)
32. ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (United Nations High Commissioner for Refugees)
33. Միավորված ազգերի կազմակերպություն (United Nations)
34. Միավորված Թագավորության միջազգային զարգացման վարչություն (Department for International Development)
35. Միգրացիայի միջազգային կազմակերպություն (International Organization for Migration)
36. Միջազգային "Կարմիր խաչ" (International Red Cross)
37. Միջազգային Ամերիկյան զարգացման բանկ (Inter-American Development Bank)
38. Միջազգային ֆինանսական կորպորացիա (International Finance Corporation)
39. Միջազգային համագործակցության ճապոնական բանկ (Japaո Bank for International Cooperation)
40. Ներդրումային Եվրոպական բանկ (European Investment Bank)
41. Ներդրումների խթանման գործակալությունների համաշխարհային կազմակերպություն (World Assocation of Investment Promotion Agencies)
42. Շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալություն (Swedish International Development Cooperation Agency)
43. Պարենի համաշխարհային ծրագիր (World Food Programme)
44. Սեւծովյան տնտեսական համագործակցություն (Organization of the Black Sea Economic Cooperation)
45. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ (European Bank for Reconstruction and Development)
46. Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկ (International Bank for Reconstruction and Development)
47. Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպություն (Organisation for Economic Co-operation and Development)
48. Փրկեք երեխաներին (Save the Children)
49. ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամ (Organization of Petroleum-Exporting Countries)
50. Ֆրանսիական զարգացման գործակալություն (French Development Agency)

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital