Քաղաքացիները հաճախ են դիմում գրասենյակ «անվանափոխություն» կատարելու ցանկությամբ, որպես անվանափոխություն դիտարկելով սեփականության վկայականում նշված անձանց անունները վկայականից հանելու գործընթացը.

Ուստի հարկ է իմանալ հետևյալը.

1. Սեփականության վկայականում նշված անձինք հանդիսանում են այդ գույքի սեփականատերեր.

  

 

       Ցանկանու՞մ եք իմանալ ավելին
        

           Ուղարկել հաղորդագրություն

 

 

 

         Hlined

 

Համաձայն  ՀՀ Սահմանադրության հոդված 8-ի Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Սեփականատերը իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:

Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը և հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը:

Համաձայն ՀՀ քաղ. Օր. Հոդված 21 –ի 1 կետի քաղաքացիները կարող են սեփականության իրավունքով ունենալ գույք,

Համաձայն ՀՀ քաղ. Օր հոդված 135-ի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:

Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:

Այսինքն ինչպես կարելի է հասկանալ պետությունն առանձնակի ուշադրություն է դարձրել անձի սեփականության իրավունքի իրավական կարգավորմանը. Իսկ ի՞նչ է սեփականության իրավունքը.

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածի  սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով:

Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

 Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

 Սեփականատերը կարող է իր գույքը հանձնել այլ անձի հավատարմագրային կառավարման: Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցման: Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է գույքը կառավարել ի շահ սեփականատիրոջ կամ նրա կողմից նշված երրորդ անձի:

Ինչպե՞ս է կատարվում սեփականատիրոջ փոփոխությունը կամ ինչպես քաղաքացիներն են ասում անվանափոխությունը:).

Այդ հարցի պատասխանը առաջին հերթին  ՀՀ քաղ. Օրենսգրքի 172 հոդվածն է, որտեղ նշված են սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը.

-1.    սեփականության իրավունք կարող է ծագել անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ:

-2. Սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ սեփականատիրոջ փոփոխությունը /անվանափոխությունը/  կատարվում է հեևյալ հիմքերից մեկով`

Առուվաճառք- Ապրանքների, գույքի օտարման ամենատարածված իրավական միջոցը. Անշարժ գույքի առուվաճառքի համար կնքվում է պայմանագիր, վավերացվում նոտարական կարգով, այնուհետև դրանից  ծագող իրավունքները ստանում են պետական գրանցում կադաստրի համապատատասխան տարածքային ստորաբաժանման կողմից.

Փոխանակություն /բարտեր/. Դրամը հանդիսանում է քաղաքացիների միջև ապրանքաշրջանառության հիմնական միջոցը, ուստի բարտերը այժմ խիստ հազվադեպ   է կիրառվում. Այս դեպքում ևս, կնքվում է պայմանագիր, վավերացվում  է նոտարի կողմից, այնուհետև դրանից  ծագող իրավունքները ստանում են պետական գրանցում կադաստրի համապատատասխան տարածքային ստորաբաժանման կողմից.

Նվիրատվություն . այն դեպքում, երբ գույքի օտարումը չի կրում հատուցելի բնույթ, սեփականության իրավունքի փոխանցման  ամենաարդյունավետ իրավական միջոցը նվիրատվությունն է. 

 

4. Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

 

-5. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի համաձայն գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ծագել նաև ձեռբերման վաղեմության հիմքով.

 

1. Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

 

2. Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:

 

3. Մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:

 

4. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից:

 

 ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

 

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

 

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

 

3. Տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

 

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով ...

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency