Երկքաղաքացիության մասին ծանուցելու պահանջը վերացվել է

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության մասին Օրենքում փոփոխություն կատարելու մասին   2017 թվականի փետրվարի 8-ին Ընդունված օրենքով  վերացվել է երկքաղաքացիություն ունենալու պարագայում այդ մասին ՀՀ կառավարության լիազոր մարմին հայտնելու պահանջը:

ՃՈ չվճարված տուգանքի չափերը չեն ավելանալու

Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ օրենսգրքի 305 հոդվածում կատարված փոփոխությունը ուժի մեջ է մտելու 2017թ-ի մարտի 30-ից, որով վերացվել է Ճանապարհային ոստիկանության կողմից նշանակված և չվճարված տուգանքների չափերի ավելացման դրույթները: Նախկինում 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում էր 25 տոկոսով, իսկ 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում էր 50 տոկոսով:

2017 թվականի մարտի 1-ին ընդունված նոր օրենքով, որով փոփոխություն է կատարվել ՀՀ քրեական օրենսգրքում  /փոփոխությունն ուժի մեջ է մտնելու 2017թ-ի ապրիլի 8-ից/  քրեական օրենսգրքով տուգանքը, որպես պատասխանատվության միջոց նշանակած դատապարտյալի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինվելու է հանրային աշխատանքներով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency