ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է 2016 թվականի հունիսի 29-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2017թ-ի հունվարի 1-ից:

2016 թվականի դեկտեմբերի 16-ին կատարված փոփոխություններով, որն ուժի մեջ է մտել 2017թ-ի փետրվարի 4-ից՝ ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

ՀՀ քրեական օրենսգրքում 2016 թվականի դեկտեմբերի 23-ին կատարված լրացմամբ սահմանվել է քրեական պատասխանատվություն ապօրինի հարստանալու համար, որն   ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:
Օրենքը հետադարձ ուժ չունի և կիրառվելու է միայն  2017 թվականի հուլիսի 1-ից հետո՝ համապատասխան հանցագործության հատկանիշների ի հայտ գալու դեպքում և միայն այն անձանց նկատմամբ, ովքեր պարտավորություն ունեն ներկայացնելու իրենց գույքի և դրամական միջոցների հայտարարագիր, այլ կերպ ասած պաշտոնատար անձանց նկատմամբ:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency