2007 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել «Երեխայի Միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիան: 
Կոնվենցիայի նպատակներից մեկը միջազգային-իրավական համագործակցության միջոցով ծնողներից մեկի կողմից առանց մյուսի համաձայնության, մշտական կամ ժամանակավոր բնակության նպատակով այլ երկիր տեղափոխած երեխային հետ վերադարձնելն է:
Հաագայի կոնվենցիայի մասնակից երկրները ներկայումս 93-ն են, ինչը, այնուամենայնիվ, չի ենթադրում հիշյալ երկրների միջև իրավական համագործակցություն: 
 

Անկախ այն հանգամանքից, թե ամուսիններից ում սեփականության իրավունքն է գրանցված ամուսնության ընթացքում նրանց ձեռքբերած գույքի նկատմամբ, այն համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Ամուսինների համատեղ սեփականությունը, այնուամենայնիվ չի համարվում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ստացել է նվեր կամ ժառանգություն:

2013 թվականի ապրիլի 05-ին դռնբաց դատական նիստում, քննելով Նաիրա Նավասարդյանի` նաև որպես Վարդուհի Նավասարդյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լյովա Նավասարդյանի ընդդեմ Նաիրա Նավասարդյանի, Վարդուհի Նավասարդյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռ.Առաքելյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշեն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency