Իրավաբանական անձը կարող է ունենալ ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ:

Ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը, իրականացնում է դրանց պաշտպանությունը:

 իրավաբանական անձանց  ներկայացուցչություն բացելու համար պետք է 

  • լիազորագիր - տեքստը տրամադրվում է փաստաբանական գրասենյակի կողմից
  • իրավաբանական անձի լիազոր մարմնի կողմից տրված  ներկայացուցչություն  ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշում, ինչպես նաև ղեկավար նշանակելու մասին որոշում. - տեքստը տրամադրվում է փաստաբանական գրասենյակի կողմից
  • լիազոր մարմնի կողմից ստորագրած՝ մասնաճյուղի, ներկայացուցչության կամ հիմնարկի կանոնադրություն.- տեքստը տրամադրվում է փաստաբանական գրասենյակի կողմից
  • իրական շահառուի տեղեկանք
    - տեքստը տրամադրվում է փաստաբանական գրասենյակի կողմից

 

 պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

հիմնադիր փաստաթղթերի պատճենները 

իրավաբանական անձի կանոնադրության

իր պետության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված քաղվածքը կամ իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող այլ հավասարազոր փաստաթուղթ

հիմնադիր փաստաթղթերի ցանկի վերաբերյալ տեղեկանք և տեղեկանք առ այն, որ առանձնացված ստորաբաժանում ստեղծելու մասին որոշում ընդունող մարմինը օժտված է նման լիազորություններով:   

հիմնադիր ընկերության տնօրենի և մասնակիցների անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր) պատճենը՝ հայերեն լեզվով թարգմանած և նոտարական կարգով վավերացրած:

Այդ փաստաթղթերը պետք է նախապես անցնեն հյուպատոսական օրինականացման կամ ապոստիլավորման գործընթացները (կախված փաստաթղթի տրման երկրից), թարգմանվեն հայերեն լեզվով և վավերացվեն նոտարական կարգով:

Մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը:

Ներկայացուցչությունները և մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն և գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա: Դրանց ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա:

Հիմնարկ է համարվում կառավարչական, սոցիալ-մշակույթային, կրթական կամ ոչ առևտրային այլ գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձի ստեղծած կազմակերպությունը: Այն նույնպես իրավաբանական անձ չէ: