Ինչպես գրանցել ա/ձ կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը.

 

Անհատ ձեռներեց (ԱՁ) գրանցում կարելի է անել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով՝ լիազորագրի հիման վրա:
Ցանկալի է գրանցումը կատարել մասնագիտացված անձի կողմից, որը հնարավորություն կտա անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն ստանալու կապված ձեռնարկատիրոջ իրավական կարգավիճակի վերաբերյալ, այնպես էլ խուսափելու հնարավոր խնդիրներից և ժամանակի կորուստից: Ստորև ներկայացվում է ԱՁ կարգավիճակի և գրանցման վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները:
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ամենատարածված ձևերից մեկը անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելն է, մյուսը ընկերության ՝ հիմնականում ՍՊԸ գրանցումն է: Երկուսն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Այստեղ ներակացված է անհատ ձեռնարակատիրոջ հաշվառման առանձնահատկությունները

 

Արդյո՞ք  պարտադիր է պետական հաշվառումը, թե հնարավոր է նաև իրականացնել առևտրային գործունեություն առանց ԱՁ հաշվառելու:

Անհատ ձեռնարկատեր լինելու հիմքը օրենքով սահմանված կարգով պետական հաշվառում ունենալն է, որի արդյունքում անձը հնարավորություն է ստանում իր ռիսկով, իր անունից և սեփական միջոցներով զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ՝ առանց իրավաբանական անձ ստեղծելու: Առանց օրինական հիմքի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:

 

Որո՞նք են անհատ ձեռնարկատեր լինելու առավելությունները

Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման դրական կողմերն են՝ հաշվառման գործընթացի արագ կատարումը՝ փաստաթղթային նվազագույն պահանջներով, հաշվեկշիռ չունենալը, տարեկան եկամտահարկով հարկվելը և այլն:

 

Որո՞նք են անհատ ձեռնարկատեր լինելու բացասական կողմերը

Անհատ ձեռնարկատեր լինելու թերությունը կայանում է նրանում, որ վերջինս իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում: Սա ԱՁ-ի ամենամեծ թերությունն է. Ի տարբերություն սահամանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմադրելու, որտեղ ՍՊԸ հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ընկերության պարտավորությունների համար:

 

Ո՞վ կարող է լինել անհատ ձեռնարկատեր

Անհատ ձեռնարկատեր կարող է լինել ցանկացած գործունակ ֆիզիկական անձ (ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ :  

 

Որտե՞ղ   է իրականացվում ԱՁ-ի պետական հաշվառումը

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կատարվում է   իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում (Պետռեգիստրում)՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:

 

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական հաշվառում կատարելու համար

Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը Գործակալություն է ներկայացնում - անձնագիր (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է) և պատճենը,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր, e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կատարված վճարում և այլն): հաշվառման տուրքը կազմում է 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝ 900005160750:
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար անհրաժեշտ դիմումը պատրաստվում է Գործակալության աշխատակցի կողմից՝ հիմք ընդունելով անձի կողմից ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը:  

 

Ի՞նչ ժամկետներում է կատարվում հաշվառումը

Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին: Այսինքն գրանցումն իրականացվում է համապատասխան փաստաթղթերը ռեգիստր ներկայացնելու օրը:
 
Ո՞ր դեպքերում հաշվառում իրականացնող մարմինը կարող է մերժել հաշվառումը

Անձի որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժվում է, եթե`
ա) նա արդեն հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր.
բ) նրա ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկատվությունը ամբողջական չեն.
գ) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
 

Անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելը. ո՞ր դեպքերում է անհատ ձեռնարկատերը հանվում հաշվառումից

Անհատ ձեռնարկատերը կարող է հանվել հաշվառումից իր (լիազորված անձի) դիմումի համաձայն կամ անհատ ձեռնարկատիրոջ մահվան, դատական կարգով անհայտ բացակայող կամ սնանկ ճանաչվելու դեպքերում:
Անհատ ձեռնարկատեր լինելու թերությունը կայանում է նրանում, որ վերջինս իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:

 

Ո՞վ է կատարում անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելը կատարվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն)   կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:

 

Ի՞նչ կարգով է անհատ ձեռնարկատերը հանվում հաշվառումից

Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը կատարվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անձի կամ վերջինիս կողմից լիազորված անձի դիմումով, որին կից ներկայացվում է իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին, իսկ եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա պետք է ներկայացվի նաև համապատասխան լիազորագիր և անձնագիր:
Եթե անհատ ձեռնարկատերը մահացել է, ապա հաշվառումից հանելու դիմում կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ՝ ներկայացնելով մահվան փաստը հավաստող փաստաթուղթ, իսկ դատական կարգով անհատ ձեռնարկատիրոջն անհայտ բացակայող ճանաչելու դեպքում՝ դատարանի որոշման պատճենը:
Եթե անհատ ձեռնարկատերը ճանաչվել է սնանկ, ապա հաշվառումից հանելու դիմումի հետ մեկտեղ ներկայացվում է դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը և իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:
Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելու համար պետական տուրք չի գանձվում:
Ընդ որում, անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանումը չի ազատում վերջինիս հարկային պարտավորությունները կատարելուց, ինչպես նաև չկատարման կամ ոչ պատշաճ կատարման արդյունքում սահմանված պատասխանատվությունից:

2016 թվականի հունիսի 17-ին «Անհատ ձեռնարկատիրոջ մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին  ընդունված օրենքով  մինչեւ պետական հաշվառումից դուրս գալը  ցանկալի է դիմել հարկային մարմնին բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար:

 

Ի՞նչ ժամկետում է կատարվում հաշվառումից հանելը

Անհատ ձեռնարկատերը համարվում է հաշվառումից հանված դիմումը ներկայացնելու պահից :  
 
 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency