- Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Վաճառողը,  պարտավորվում է գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք, շինություն, բնակարան կամ այլ անշարժ գույք:

-Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:

-Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

-Անշարժ գույքի վաճառքի պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման:

Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելիս անհրաժեշտ է կատարել այդ գույքի հետ կապված ռիսկերի գնահատում, որը հնարավորության կտա հետագայում խուսափել պայմանագիրն անվավեր ճանաչելու, սեփականատիրոջ կողմից այդ գույքը հետ պահանջելու հետ կապված ռիսկերից: