Ճիշտ մշակված և գրանցված ապրանքային նշանը (ինչպես հաճախ նաև օգտագործում են լոգոն կամ բրենդը) արժեքավոր ներդրում է բիզնեսի համար։ Որոշ  ընկերությունների համար այն կարող է լինել իրենց ամենաարժեքավոր ակտիվը։
Հանրահռչակ ապրանքային նշանների արժեքները կազմում են միլիարդավոր դոլարներ։  

Ապրանքային նշանը գրանցելու համար անհրաժեշտ է.

ա) դիմում ապրանքային նշանի գրանցման մասին, որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը.

բ) հայտարկվող նշանի պատկերը և դրա նկարագրությունը, այդ թվում՝ գույնի և գունային համակցության.

 գ) ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը։

 

Հայտին կցվում են`

ա) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ) արտոնագրային հավատարմատարի կամ ներկայացուցչի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է նրա միջոցով։

 

  google         apple   amazon logo RGBլոգոյի արժեք  

Google բրենդի արժեքը $109.5 միլիարդ դոլար է.

 

Apple բրենդի արժեքը $107.1 միլիարդ դոլար է,

 

Amazon բրենդի արժեքը $106.4 միլիարդ դոլար

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency