Գյուտի արտոնագրի հայտ ներկայացնելուց առաջ պետք է ի նկատի ունենալ մի քանի կարևոր ասպեկտներ և հետևել դրանց պահպանմանը ինչպիսին է հատկապես հավակնությունների ճիշտ սհամանումը, որը բնորոշում է գյուտի իրավական պահպանության շրջանակը, քանի որ համաձայն գործող օրենքի Արտոնագրից բխող իրավական պահպանության ծավալը որոշվում է հավակնության սահմանման այն ծավալով, որը մատչելի է դարձվել հանրությանը (հրապարակվել է), պայմանով, որ այն չի գերազանցում սկզբնական հայտում նշված հավակնությունները: Հավակնությունների մշակումն ինքնին արվեստ է, և պահանջում է  այդ ոլորտի հմուտ մասնագետների անմիջական ներգրավվում:

Գյուտի գրանման համար անհրաժեշտ փաստաթղթեր  (Փաստաթղթերի պահանջները)
1. Դիմում
2. Նկարագրություն
3. Հավակնություններըգյուտ
4. Գծագրեր / եթե կիրառելի է /
5. Լիազորագիր
6. Պետական ​​տուրքի վճարման անդորրագիրը

Բոլոր փաստաթղթերը պետք է լինեն հայերեն լեզվով կամ թարգմանված
Դիմումը բովանդակությունը եւ ձեւը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին հունիսի 10, 2008 թ., օրենքի պահանջներին: Այն պետք է լինի ընթեռնելի եւ գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի նկարագրությունը պետք է լինեն հստակ՝ այդ ոլորտի մասնագետի համար բավարար՝ վերարտադրելու հայտարկված գյուտը:
Դիմումը պետք է ներկայացվի գրավոր՝ ամիջականորեն, փոստով, ֆաքսով կամ այլ էլեկտրոնային կապի միջոցներով: Հայտը եւ դրան կից փաստաթղթերի էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացնելու կարգը սահմանվում է Գործակալության կողմից:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency