Փաստաթղթերի ապոստիլ

Ապոստիլ դրվում է միայն այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիային միացած երկրներ: Այս պահին այդ երկրների թիվը 80 է: Կոնվենցիային միացած երկրների ցանկին կարելի ծանոթանալ հետևյալ հղումով:

Հայաստանի Հանրապետությունը ևս հանդիսանում է Հաագայի կոնվենցիայի անդամ: Ապոuտիլ դրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից:

 

A P O S T I L L E

(CՕNVENTIՕN DE LA HAVE DU 5 ՕGTՕBRE 1961)

Ա Պ Ո Ս Տ Ի Լ

(1961 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱԱԳԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱ)

1. Հայաստանի Հանրապետություն

Սույն պաշտոնական փաստաթուղթը

2. Ստորագրված է _____________________________

                                                  (ազգանունը)

3. Որն աշխատում է որպես ________________________

                                                           (պաշտոնը)

_________________________________________

 

4. Հաստատված է նույն _____________________ կնիքով

 

                                               Վ Ա Վ Ե Ր Ա Ց Վ Ա Ծ   Է

 

5. Երևան քաղաքում                              6. 200  թ._______ - ին

                                                                    (ամսաթիվը թվերով)

 

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության

 

___________________________________________

 

___________________________________________

                             (պաշտոնը և ազգանունը)

 

8. Գրանցամատյանի հերթական համարը ________________

 

9. Կնիքի տեղը                                              10. Ստորագրություն

 

 

Ապոստիլ դրվում է հետևյալ պաշտոնական փաստաթղթերի վրա`

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից տրված պաշտոնական փաստաթղթերի.

բ) Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների կամ նրանց մարմինների կողմից տրված փաստաթղթերի.

գ) վարչական փաստաթղթերի.

դ) նոտարական փաստաթղթերի (նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթեր).

ե) պաշտոնական գրանցումների, հրավերքների, ոչ նոտարական կարգով իրականացված ստորագրությունների իսկության հաստատումների և այլն:

 Ապոստիլ չի դրվում դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցիչների կողմից տրված փաստաթղթերի, ինչպես նաև առևտրային կամ մաքսային գործողություններին ու գործարքներին ուղղակիորեն վերաբերող փաստաթղթերի վրա: Ապոստիլ չի դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող փաստաթղթերի վրա:

  Ապոստիլ դրված փաստաթուղթը հետագա դիվանագիտական, հյուպատոսական կամ այլ վավերացման ենթակա չէ:

 

Ապոստիլ դնելու կարգը հաստատված է ՀՀ արդարադատության նախարարի թիվ 521 հրամանով ընդունված 10 օգոստոսի 2000թ-ին, ուժի մեջ է մտել 07 սեպտեմբերի 2000թ-ին:

 

Իրավաբանական գրասենյակը մատուցում է փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու ծառայություն: Մանրամասների համար զանգահարել:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital