Ընկերության հիմնադրում Իռլանդիայում

        Ցանկանու՞մ եք իմանալ ավելին
        

        Ուղարկել հաղորդագրություն

 

 

         Hlined

Ցածր կորպորատիվ հարկը և լիբերալ բիզնես միջավայրը Իռլանդիան դարձրել են առաջատար օնշորային տարածքներից մեկը: Իռլանդական կոմերցիոն համբավը և հարկային արտոնությունների ռեժիմը ներգրավվում են բազմաթիվ օտարերկրյա ներդրողների, որոնք փնտրում են միջազգային առևտուր իրականցնելու համար պատրաստի իրավական գործիք:       
 
Իռլանդական ընկերության հիմնական առանձնահատկությունները

pontedՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պետք է ունենա առնվազն երկու տնօրեն (ֆիզիկական անձ) և երկու սեփականատեր (ֆիզիկական կամ իրավաբանական անձ)
pontedԱռվազն մեկ տնօրենը պետք է լինի ԵՄ ռեզիդենտ
pontedԻռլանդիայում գրանցված գործունեության հասցե, ռեզիդենտ քարտուղար
pontedՆվազագույն կանոնադրական կապիտալ 1 բաժնեմաս մեկ եվրո արժեքով մեկ մասնակից ունեցող ընկերության համար
pontedՇելֆ ընկերություններ

 

 Տարածված կիրառելիությունը

Գործակալական ընկերություն

Իռլանդական ՍՊԸ-ն /IRISH LTD/  գործակալական կառուցվածքում

Բավական տարածված մեխանիզմ է միջազգային առևտրային գործառնություններում իռլանդական հարկման նվազագույն ազդեցությամբ: Իռլանդական գործակալական ընկերությունը ենթակա է հարկման միայն Իռլանդիայի տարածքում ստացված գործակալական վճարի մասով, օրինակ 5 տոկոս համախառն շահույթից՝ նվազեցնելով ընկերության պահպանման համար  անհրաժեշտ վարչական ծախսերը: Այս պարագայում սակայն ընկերությունը չի կարող հղում անել կրկնակի հարկման բացառման համաձայնագրերի առկայությանը:

 Հիմնական առավելությունները

pontedԻռլանդական ընկերությունը կարող է պայմանագիր կնքել օֆշորում գրանցված պրինցիպալի հետ
pontedԱմբողջ բիզնես գործունեությունն իրականցվում է իռլանդական ընկերության անունից. Իռլանդական ՍՊԸ, ԱԱՀ հ. համարով
pontedԿորպորատիվ հարկը կիրառվում է միայն ստացված գործակալական վճարի նկատմամբ
pontedՖինանսական հաշվետվություններն արտացոլում են միայն գործակալական վճարը որպես ստացված շահույթ, իսկ պրիցիպալի ստացված շահույթը չի ներառվում այդ փաստաթղթերում


ԱՌԵՎՏՈՒՐ 12.5 % ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՐԿՈՒՄ

Առևտուրը իռլանդական ԱԱՀ համարով վճարելով 12,5 % կորպորատիվ հարկ

 

Իռլանդական ընկերության հարկումը

 pontedԿորպորատիվ եկամտի հարկումը. Իռլանդիայում գրանցված ռեզիդենտ ընկերությունները, որոնք կառավարվում են երկրի տարածքում վճարում են 12,5 % կորպորատիվ հարկ, որի համար սակայն անհրաժեշտ է ունենալ իրական գործունեության հասցե, ռեզիդենտ տնօրեն և ցանկալի է նաև աշխատակիցներ

Պասիվ շահույթը՝ գործակալական գործունեությունից, հոլդինգից հարկվում է ավելի բարձր՝ 25 % դրույքաչափով, թեև այն հաշվարկվում է միայն փաստացի ստացված գործակալական վճարի նկատմամբ և սահմանված նվազեցումները կատարելուց հետո
pontedՍտացվող դիվիդենտի հարկումը 0%
pontedՈչ ռեզիդենտները չեն  հարկվում  գույքի հավելաճի դեպքում , իսկ ռեզիդենտները ենթակա են հարկման անկախ գույքի գտնվելու վայրից
pontedՇահույթի հարկումն աղբյուրի մոտ

Ռոյալթի, Դիվիդենտ, Տոկոս - 20 տոկոս. կարող է նվազեցվել համաձայնագրերով

 

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency