ՀՀ կառավարությունն 2016-ի հոկտեմբերին հրապարակած իր ծրագրում թիվ այլ փոփոխությունների սահմանել է 2017թ-ի ընթացքում Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցակցության ինդեքսում (Global Competitiveness Index) և համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու Doing Business վարկանիշում Հայաստանի դիրքերի բարելավման առնվազն 4 կետով:

  • Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ներդրումների ներգրավման գործում դերակատարման ավելացում
  • Որոշակի գումարի ներդրում կատարած օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու հայեցակարգի մշակում
  • 2016թ-ի հոկտեմբերից սկսած 6 ամսվա ընթացքում տնտեսական գործունեության ոլորտում նվազ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների ապաքրեականացում
  • 2017թ-ի ընթացքում որոշակի լիցենզիաների վերացում, դրանց տրամադրման պարզեցում
  • Կանխիկ գործառնությունների սահամանափակումը նախատեսող իրավակարգավորումների սահմանում
  • Բիզնես հաշտարարի ինստիտուտ հայեցակարգի մշակում և 2018թ-ից սկսած գործարկում
  • 2016թ-ի հոկտեմբերից սկսած 6 ամսվա ընթացքում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման  ինստիտուտի բարեփոխում
  • ԴԱՀԿ ակտերի կատարման ժամկետների հստակեցում, համակարգի բարելավում, հայեցողական լիազորությունների նվազեցում
  • Հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համակարգի  ներդրման միջոցառումների իրականացում
  • 2017թ-ի ընթացքում համակարգի մշակում, որպեսզի դատարանների կողմից գործերի քննություն իրականացվի ողջամիտ ժամկետներում
  • Դատական համակարգում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման համակարգի զարգացում