Այն կազմակերպությունները և ԱՁ-ները, որոնք 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 1-ը հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն,  չունեն գույք և պարտավորություններ կլուծարվեն Օրենքով սահմանված կարգով :

2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 2017թ-ի հունվարի 9-ին:

 Այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, որոնք 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 1-ը հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն և չունեն պարտավորություններ  հարկային մարմինը մինչև 2017 թվականի մարտի 31-ը ներառյալ`
1) ծանուցում է հարկ վճարողներին լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկում ներառված լինելու մասին.
2) լուծարվող (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկը ներկայացնում է գույքի գրանցում (հաշվառում վարող) և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմիններ:
    Ծանուցումն ստանալուց հետո` երկամսյա ժամկետում, այդ սուբյեկտները կարող են հարկային մարմնին գրավոր տեղեկացնել  (պետական հաշվառումից հանվող) հարկ վճարողների նախնական ցանկերից իրենց հանելու մասին:
Հարկային մարմինը այդ ցանկը մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի: Հարկային մարմինը   պետական ռեգիստր է ներկայացնում նաև հարկային մարմնում հաշվառված այն կազմակերպությունների ցանկը, որոնց հիմնադիր կազմակերպությունները լուծարված են:
   Պետական ռեգիստրը հարկային մարմնի   ցանկերը ստանալուց հետո` մինչև 2017 թվականի օգոստոսի 1-ը, դրանք տեղադրում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև իր պաշտոնական` http://www.e-register.am ինտերնետային կայքում:
Ցանկերը սահմանված կարգով պետական ռեգիստրի կողմից հրապարակվելուց հետո` մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը, ցանկում ընդգրկված հարկ վճարողները (գործադիր մարմնի ղեկավարները) կամ նրանց փոխարինող պաշտոնատար անձինք պարտավոր են պետական ռեգիստր ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի առկայության մասին /Առկա գույքի վերաբերյալ հարկային մարմինը իրավասու մարմիններից ստանում է համապատասխան տեղեկատվություն՝ Կադաստր, ՃՈ և այլն:/: Սույն մասով սահմանված ժամկետում պարտավորությունների և գույքի առկայության վերաբերյալ տեղեկանք չներկայացնելու դեպքում համարվում է, որ տվյալ հարկ վճարողը պարտավորություն և գույք չունի, իսկ կազմակերպության լուծարումից կամ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց հետո նրանց անվամբ հայտնաբերված գույքի հետ կապված խնդիրները լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Սույն մասով սահմանված ժամկետում հարկ վճարողները կարող են պետական ռեգիստր ներկայացնել գործունեությունը վերսկսելու կամ վերագրանցվելու մասին հայտարարություն, որի ներկայացման դեպքում պետական ռեգիստրը տվյալ հարկ վճարողներին հանում է  նշված ցանկերից:   Պետական ռեգիստրը երկու ամսվա ընթացքում գրանցում է կազմակերպության լուծարումը կամ անհատ ձեռնարկատիրոջը հանում է պետական հաշվառումից:

  2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ  մինչև տասը հազար դրամի չափով հարկային պարտավորությունը դադարում է և համարվում է, որ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը  պարտավորություններ չունի:
    
Համանման օրենք ընդունվել է նաև 2011 թվականի մայիսի 26-ին , որը վերաբերել է այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի , որոնք 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն և չունեն գույք ու   պարտավորություններ: Այդ կազմակերպությունների լուծարումն ավարտվել է 2012թ-ին:հաշվետվություն չներակայացրած ցանկը

 
հարկային հաշվետվություն չներակայացրած և պարտավորություններ չունեցող ընկերությունների և ԱՁ-ների ցանկը- ԼՈՒԾԱՐՎՈՂ


1. Սույն ցանկում ընդգրկված հարկ վճարողները (գործադիր մարմնի ղեկավարները) կամ նրանց փոխարինող պաշտոնատար անձինք՝ պարտավոր են մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը պետական ռեգիստր ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի առկայության մասին:
2. Մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը պարտավորությունների և գույքի առկայության վերաբերյալ տեղեկանք չներկայացնելու դեպքում համարվում է, որ տվյալ հարկ վճարողը պարտավորություն և գույք չունի, իսկ կազմակերպության լուծարումից կամ անհատ ձեռնարկատիրոջը պետական հաշվառումից հանելուց հետո նրանց անվամբ հայտնաբերված գույքի հետ կապված խնդիրները լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը հարկ վճարողները կարող են պետական ռեգիստր ներկայացնել գործունեությունը վերսկսելու կամ վերագրանցվելու մասին հայտարարություն, որի ներկայացման դեպքում պետական ռեգիստրը տվյալ հարկ վճարողներին հանում է ցանկերից:
4. Մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը ցանկում նշված հարկ վճարողները կամ նրանց փոխարինող պաշտոնատար անձինք, ինչպես նաև նրանց պարտատերերը կամ այլ պետական կառավարման մարմիններ կարող են պետական ռեգիստր ներկայացնել առարկություններ:
5. Մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը տեղեկանքի կամ առարկության բացակայության դեպքում պետական ռեգիստրը երկու ամսվա ընթացքում գրանցում է կազմակերպության լուծարումը կամ անհատ ձեռնարկատիրոջը հանում է պետական հաշվառումից:
6. Մինչև 2017 թվականի նոյեմբերի 1-ը սահմանված կարգով պետական ռեգիստրի կողմից հրապարակված ցանկերում ընդգրկված հարկ վճարողների պարտատերերից ստացվում է առարկություն, ապա պետական ռեգիստրը չի լուծարում տվյալ կազմակերպությունը և հարկ վճարողների պարտատերերից ստացված առարկությունը համապատասխան փաստաթղթերի հետ վերադարձնում է հարկային մարմին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: