ՀՀ Հարկային օրենսգրքի 308 հոդվածի համաձայն Հարկային մարմինը հարկ վճարողների իրազեկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է՝

մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա հուլիսի 1-ը ներառյալ`
ա. հարկային տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկերը,
բ. աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցած հարկ վճարողների ցանկերը,
գ. հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 միլիոն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների ցանկերը,
դ. հարկային տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 10 միլիոն դրամ և ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների ցանկերը,
ե. Օրենսգրքի 384-րդ հոդվածի համաձայն՝ գործունեությունը կասեցված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը,
զ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տեղեկություններ.
2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ` առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը և հարկային տարվա սկզբից նրանց վճարած հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով:


6 հուլիսի 2017 թվականի N 783-Ն կառավարությունն ընդունել է որոշումՀարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը եվ ձեվերը սահմանելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սույն կարգով կարգավորվում են հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման հետ կապված հարաբերությունները:
2. Հարկ վճարողների իրազեկման նպատակով հարկային մարմինն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է հարկ վճարողների ցանկերը` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ցանկերին և ժամկետներին համապատասխան (բացառությամբ օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի "զ" ենթակետով նախատեսված տեղեկությունների):
3. Հարկային մարմնի կողմից ցանկերը կազմվում են` հիմք ընդունելով հարկ վճարողների կողմից տվյալ հարկային տարվա վերաբերյալ ներկայացված հարկային հաշվարկները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված հարկերը, հարկային մարմնի կողմից իրականացված ստուգման կամ ուսումնասիրության արդյունքները, հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա համապատասխան տվյալները:
4. Ցանկերը կազմվում են ըստ թվային տվյալների նվազման հաջորդականության:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշման N 2 հավելվածի N 2 ձևի ցանկի կազմման իմաստով` ապառքը հաշվարկվում է որպես հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի և հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ապառքի դրական տարբերություն: N 2 ձևի ցանկում ներառվում են հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ապառքի 1 մլն դրամ և ավելի աճ ունեցող առաջին 1000 հարկ վճարողների վերաբերյալ տվյալները` ըստ ապառքի աճի մեծության:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783 -Ն որոշման N 2 հավելվածի N 7 ձևի ցանկը կազմվում է` հիմք ընդունելով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` աճողական կարգով:
7. Հիմք ընդունելով հարկային մարմինների կողմից անցկացված ստուգումների արդյունքները կամ ստուգումների արդյունքում կազմված ստուգման ակտերի բողոքարկման արդյունքները կամ սույն կարգի 2-րդ կետում նշված տվյալների համար հիմք հանդիսացած հաշվարկներում հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ինքնուրույնաբար ճշգրտումներ կատարելու հանգամանքը` հարկային մարմինը կարող է հարկ վճարողների դիմումների հիման վրա հրապարակել հարկ վճարողների վերաբերյալ ճշգրտումներ: