2016 թվականի մարտի 17-ին կատարվել է փոփոխություն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքումԱյսուհետ քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման համար  ԵՏՄ երկրներից (Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան) ավտոմեքենաներ ներմուծելիս ԱԱՀ չեն վճարելու:

Համապատասխան փոփոխությունը ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից 26 մարտի 2016թ-ին, ուժի մեջ է մտել 31 մարտի 2016թ-ին:

Օրենքը հետադարձ ուժ չունի և կիրառվելու է միայն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերություններ նկատմամբ, այսինքն` ՀՀ ԵՏՄ անդամ դառնալուց հետո քաղաքացիների կողմից վճարված ավելացված արժեքի հարկի փոխհատուցում կամ վերադարձ տեղի չի ունենալու:

 

ETM nermucum avtoԵՏՄ երկրներից ավտոմեքենաներ ՀՀ տարածք ներմուծելիս քաղաքացիներից գանձված ԱԱՀ (Ավելացված արժեքի հարկ) իրավական բաց, սկզբունքների հակասություն.

մեր մեկնաբանությունը.

 

 

 Շուրջ մեկ տարի է Հայաստանի Հանրապետությունը դե յուրե հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ: Ելնելով միության տնտեսական բնույթից, ենթադրվում է, որ  այդ անդամակցումը մեր երկրի համար որոշակի տնտեսական արտոնությունների, առավելությունների հնարավորություններ պետք է ստեղծեր, հատկապես մաքսային հարաբերություններում, սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ այդպես չէ կամ միգուցե ընդհանրապես այդպես չէ: ԵՏՄ անդամակցությանը հաջորդեց` ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից (օրինակ եվրոպական երկրներից) ապրանքների ներմուծման տուրքերի ավելացում,  որի ամբողջական արդյունքը դեռևս տեսանելի չէ. ՀՀ ստացել է դրանց չկիրառման ժամանակավոր արտոնություն,  ոչ ԵՏՄ ապրանքների ներմուծման արգելք կամ այլ սահմանափակումներգնաճ, երկարացվել են ոչ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների հայտարարագրման համար սահմանված ժամկետները. նախկին տասն օրվա փոխարեն սկզբնական երկու ամիս՝ հետագայում ևս երկու ամսով երկարաձգելու հնարավորությամբ, այլ՝ ոչ տնտեսական գործոններ, այդ թվում ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման բանակցությունների տապալում..: ( Ի հակառակ այս ամենի, հօգուտ մաքսային միության անդամակցության  միակ   հայտնի փաստարկն առ այսօր դա այն է, որ ԵՏՄ անդամագրումը մեծ բարիք է մեր երկրի համար և մուտք ենք գործում «Մեծ Շուկա»…)  

Միությանն անդամագրումից ի վեր ստորագրվել է շուրջ տասնյակ փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության` ԵՏՄ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից (2015թ-ի հունվարի մեկից) ՀՀ մաքսային օրենսգիրքը ճանաչվել է ուժը կորցրած. մասնավորապես  մաքսային հարաբերությունները ներկայումս կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքով (Պայմանագիր մաքսային միության  մաքսային օրենսգրքի մասին, ուժի մեջ է մտել 02.01.2015թ-ից),  «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով (ուժի մեջ է մտել 02.01.2015թ-ից)  «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ապրանքների տեղափոխման եւ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագիրը և այլն..

Սակայն պարզվում, որ այդ փաստաթղթերի հսկայական ծավալում բացակայել է մի պարզ հարցի պատասխանը, արդյոք մաքսային միությունից  ֆիզիկական անձի կողմից անձնական օգտագործման նպատակով ՀՀ տարածք ներմուծված  ավտոմեքենաները ենթակա են ՀՀ տարածքում ԱԱՀով հարկման թե ոչ:   

ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան 08/02/2016 թ-ին հայտարարեց, որ արգելված է օրենսդրությամբ՝ ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը` հիմնավորելով այդ արգելքը մաքսային միասնական տարածքում միմյանց նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու անթույլատրելիությամբ.. « նման պատնեշ կար Ղազախստանում, այն վերացվեց: Սակայն այսօր նման պատնեշ է հայտնվել Հայաստանում http://www.azatutyun.am/content/article/27539182.htmlԱյսինքն ԵՏՄ նախարարը հայտարարեց իր կարծիքով Հայաստանում  շուրջ մեկ տարի իրականացվող ապօրինության վերաբերյալ:

Ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետի խոսքով`  «ԵՏՄ անդամ երկրներում հաշվառումից հանած ավտոմեքենաները Լարս անցակետում պարտադիր տրվող տրանզիտ հայտարարագրի հիման վրա ՀՀ տարածք մուտք գործելուց հետո դիմում են հարկային մարմին՝ վճարելու ԱԱՀ-ն: (10.02.2015 news.am)

Վալովայան հայտարարում է որ ԵՏՄ տարածքում ոչ սակագնային կարգավորման միջոցներ չպետք է կիրառվեն` փաստորեն դիտարկելով ԱԱՀ հարկումը որպես ոչ սակագնային կարգավորման միջոց: Սակայն կա արդյո՞ք այդպիսի  կարգավորում մաքսային իրավական ակտերով:

«Միության մաքսային օրենսգրքով, Հոդված 4, մաս 1, կետ 17 տրվում է թե որոնք են համարվում  ոչ սակագնային կարգավորման միջոցներ

«ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ ապրանքների արտաքին առևտրի կարգավորման միջոցների համալիր՝ տնտեսական բնույթի քանակական կամ այլ արգելքների և սահմանափակումների սահմանման միջոցով իրականացվող, որոնք սահմանվել են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերով, Մաքսային միության հանձնաժողովի որոշումներով և Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված՝ Մաքսային միության անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով».

Ինչպես տեսնում ենք, այն ուղղակիորեն նախատեսված չէ միության մաքսային օրենսգրքով. ԵՏՄ նախարարի դիտարկմամբ  ԱԱՀ –ով հարկումը որպես ոչ սակագնային կարգավորում` յուրօրինակ մեխանիզմ-սանկցիա է հանդիսանում , որի միջոցով նվազեցվում է որևէ երկրի ապրանքների քանակական հոսք ԵՏՄ երկիր: Դեռևս մինչև Եվրասիական միության անդամ դառնալը ՀՀ-ում գործող մաքսային օրենսգրքում ոչ սակագնային կարգավորման միջոցներ հասկացությունը սահմանված էր հետևյալ կերպ . ոչ սակագնային կարգավորման միջոցներ են համարվում  համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այն միջոցները, որոնք, ուղղակիորեն չազդելով մաքսային վճարների մեծության վրա, սահմանափակում են ապրանքների և տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումը և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը.

Այդպիսի ոչ սակագնային կարգավորման միջոց է օրինակ հանդիսանում տեխնիկական խոչընդոտների ստեղծումը, որոնց միջոցով սահմանվում են տվյալ ապրանքի ներմուծման համար, որոշակի խիստ, երբեմն անիրական չափանիշներ. Հաճախակի կիրառվում է ՌԴ կողմից, որպես գործիք է հանդես գալիս Ռոսսելխոզնադզորը, ներքին հարկերը և այլ պարտադիր վճարները, որոնց միջոցով արհեստականորեն մեծացվում է ներմուծված ապրանքի գինը՝ հանգեցնելով դրա մրցունակության անկմանը ներքին շուկայում (Օրինակ ԱԱՀ, ակցիզային հարկ, մաքսավճարներ և այլն): Հատկանշական է, որ ոչ սակագնային կարգավորման միջոց չկիրառելու պահանջ առկա է նաև միջազգային փոստային առաքանիներով ֆիզիկական անձանց հասցեով առաքվող՝ անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ, իսկ 352 հոդվածով ուղղակիորեն սահմանված է, որ մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ չեն կիրառվում ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցներ:

Այսինքն` ըստ նախարարի ԵՏՄ տարածքից ապրանքների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկի կիրառումը   հանդիսանում է ոչ սակագնային կարգավորման միջոց, որի վերաբերյալ առկա են բազմաթիվ հիշատակումներ համապատասխան գրականության մեջ, սակայն որի վերաբերյալ չկա որևէ ուղղակի հղում միության մաքսային օրենսգրքում: Միության մաքսային օրենսգիրք Հոդված 4, մաս 1, կետ 17:

Ճիշտ է նշված միջոցների ցանկը սպառիչ չի տրված, սակայն ԱԱՀ-ով հարկումը ուղղակի նախատեսված չէ:  Ուստի և մեր օրենսդրության մեջ փոփոխություններ չի կատարվել և քաղաքացիները շարունակել են մաքսային միության միասնական մաքսային տարածքում ավելացված արժեքի հարկ վճարել (ԱԱՀ-ով կրկնակի հարկում) անձնական օգտագործման նպատակով ավտոմեքենա ներմուծելու դեպքում: Նշված խնդրի վերաբերյալ տարատեսակ մեկանաբանություններ են տրվել այդ թվում «Եթե մենք ի սկզբանե չհարկեինք ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներմուծումը, ապա մենք անհավասար պայման կստեղծեինք իրավաբանական անձանց համար». այս մեկնաբանությունը չի դիմանում որևէ քննադատության քանի որ ի սկզբանե որևէ հավասարության առկա չէ. Մի կողմը ֆիզիկական անձ է, որն այն ներմուծում է անձնական օգտագործման նպատակով և մեկ հատ, իսկ մյուս կողմը ձեռնարակատիրական գործուեության սուբյեկտ է ՝ նպատակ ունենալով այդ գործունեությունից ստանալու շահույթ:

Այլ մեկնաբանություն, որ այն նախատեսված է Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրին կից հավելվածով որպես պայմաններ  և անցումային դրույթներ: (30.  «Անձնական օգտագործման ավտոմեքենաների կարգավիճակին առնչվող մասով , Մինչեւ Հայաստանի Հանրապետության կողմից կիրառումը սկսելը (3 տարի), ավտոմեքենաների համար մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան): Այստեղ իհարկե բացակայում է ուղղակի հղում ավելացված արժեքի հարկի կիրառման վերաբերյալ, դեռ ավելին նույն հավելվածում առկա է 11 բաժին ՛՛Անուղղակի հարկերի գանձման հետ կապված հարցեր՛՛ վերտառությամբ, որտեղ չկա որևէ նշում տրանսպորտային միջոցների հարկումը նաև ԱԱՀ-ով իրականացնելու վերաբերյալ:

Ուստի հաշվի առնելով կողմերի հիմնավորումները առկա հակասությունների պարագայում այնուհանդերձ ավելի հիմնավոր է ԵՏՄ նախարարի փաստարկները, քանի որ սկզբունքների բախման դեպքում պետք է առաջնորդվել 1. Այն սկզբունքով որը քաղաքացու համար առավել բարենպաստ պայմաններ է ապահովվում 2. Միության հիմնարար սկզունքով՝ առ այն որ ԵՏՄ երկրների տարածքները համարվում է մեկ միասնական մաքսային տարածք և հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների եւ կապիտալի ազատ տեղաշարժ. այս տեսանկյունից, ՀՀ տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումը,   հակասում է այդ սկզբունքին, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է :

2016թ-ի ապրիլի մեկից օրինական ուժի մեջ մտած փոփոխությամբ Եվրասիական միության տարածքից ներմուծված ավտոմեքենաների վրա այլևս ԱԱՀ չի հաշվարկվելու, սակայն նաև չի վերադարձվելու վճարված ԱԱՀ-ի գումարները (մասնավորապես խոսվում է այդ մեկ տարվա ընթացքում քաղաքացիների կողմից վճարված 2 միլիոն դոլարի մասին..):