ՀԱՇՎԱՐԿՆԵՐ- ԱԿՐԵԴԻՏԻՎ ԵՎ ԻՆԿԱՍՈ

 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ ԱՅԼԵՔՍ

ՀԱՇՎԱՐԿՆԵՐ- ԱԿՐԵԴԻՏԻՎ ԵՎ ԻՆԿԱՍՈ

 

1. Ակրեդիտիվով հաշվարկներ կատարելիս ակրեդիտիվ բացելու մասին` վճարողի հանձնարարությամբ գործող բանկը (էմիտենտ բանկը) պարտավորվում է միջոցներ վճարել ստացողին կամ վճարել, ակցեպտավորել կամ հաշվառել նրա փոխանցելի մուրհակը (վճարագիրը) կամ լիազորել այլ բանկի (կատարող բանկին) միջոցներ վճարելու ստացողին կամ վճարելու, ակցեպտավորելու կամ հաշվառելու փոխանցելի մուրհակը (վճարագիրը):

 

Ստացողին վճարող կամ նրան փոխանցելի մուրհակը (վճարագիրը) վճարող, ակցեպտավորող կամ հաշվառող էմիտենտ բանկի նկատմամբ կիրառվում են կատարող բանկի մասին կանոնները:

 

2. Ակրեդիտիվով հաշվարկների իրականացումը կարգավորվում է օրենքով, ինչպես նաև դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:

 

 / ԱԿՐԵԴԻՏԻՎ կամ վստահություն/

Այստեղ պետք է հասկանալ,  թե որ սուբյեկտներն են հանդես գալիս որպես կողմեր ակրեդիտիվով հաշվարկներ կատարելիս

 

 

1. Վճարողը կամ նույն ինքը գնորդը

 

2. Վճարողի բանկը –էմիտենտ բանկ

 

3. Միջոցներ ստացողը- վաճառողը

 

4. Երրորդ կամ կատարող բանկը /որը որոշակի հարաբերությունների մեջ է գտնվում Էմիտենտ բանկի հետ/

 

Գործընթաց.

Ստանդարտ գործընթացն ունի հետևյալ տեսքը

 

Վաճառողն ու գնորդը պայմանագրում պայմանավորվում են, որ կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության դիմաց գնորդի կողմից  հօգուտ վաճառողի /բենեֆիցիար/ բացվում է ակրեդիտիվ:

 

Պայմանավորվելուց հետո`

 

Գնորդը դիմում է իր  բանկին` էմիտենտ բանկին ակրեդիտիվ բացելու :  Գնորդի բանկը  կոչվում է էմիտենտ բանկ:

 

Ակրեդիտիվի էական պայմաններն են` /համաձայնեցվում են Պայմանագրին/

 

1. Գնորդի և վաճառողի միջև կնքված պայմանագրի պատճեն

 

2. Ո՞վ է ապրանքներ վաճառողը կամ ծառայություններ մատուցողը, այսինքն դրամական միջոցներ ստացողը /բենեֆիցիար/

 

3. Վաճառողի վճարային ռեկվիզիտները

 

4. Ակրեդիտիվի ընդհանուր գումարը

 

5. Ակրեդիտիվի բացման ժամանակահատվածը

 

      6. Փաստաթղթերի ցանկը / կոնոսամենտ, հաշիվ-ապրանքագիր, … որոնք կատարող բանկին ներկայացվելու դեպքում  ակրեդիտիվը կբացվի /այսինքն միջոցները կփոխանցվեն բենեֆիցիարին /գնորդին/

 

Հաջորդ էջ Ակրեդիտիվ ԱՅԼԵՔՍ