Փաստաբանի գործունեությունը

 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ ԱՅԼԵՔՍ

 

Հայաստանի Հանրապետության Փաստաբանների Պալատ

Փաստաբանի Վարքագծի Կանոնագիրք  

 

 

 

 

Հոդված 15. Գործով իրավական դիրքորոշմանը վստահորդին տեղեկացնելը

 

1. Այն դեպքում, երբ փաստաբանը պարզում է հանձնարարությունը կատարելու համար փաստացի և իրավական հիմքերի բացակայությունը, պարտավոր է այդ մասին հայտնել վստահորդին և առաջարկել հանձնարարութան կատարման այլ տարբերակներ, որոնցով հնարավոր է հասնել ակնկալվող արդյունքին: Փաստաբանի և վստահորդի միջև համաձայնություն ձեռք չբերելու դեպքում փաստաբանը պարտավոր է հրաժարվել հանձնարարությունն ընդունելուց:

 

2. Փաստաբանը` իր մասնագիտական պարտավորությունների բարեխիղճ և որակյալ կատարումից բացի, այլ երաշխավորություններ չի կարող տալ, մասնավորապես չի կարող երաշխավորել հանձնարարության կատարման արդյունքը` անկախ արդյունքի կանխատեսելիությունից:  

 

 

 

ՀՀ քրեական օրենսգիրք

 

Հոդված 3323.  Փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը

1. Պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

 

2. Փաստաբանի կամ նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ`

 

պաժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:

 

(3323 հոդվածը լրաց. 09.02.11 ՀՕ-35-Ն)

Հիմնական էջ ԱՅԼԵՔՍ

 

Հոդված 9. Փաստաբանական գաղտնիք

 

1. Փաստաբանական գաղտնիք է համարվում այն տեղեկությունները, որոնք վստահորդը փոխանցել է փաստաբանին, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները, որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն, և որոնք հայտնի չեն հանրությանը:

2. Արգելվում է փաստաբանին որպես վկա հարցաքննել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կապակցությամբ:

3. Փաստաբանը կարող է հրապարակել փաստաբանական գաղտնիքը, եթե`

3.1. առկա է վստահորդի գրավոր համաձայնությունը,

3.2. դա անհրաժեշտ է նրա և վստահորդի միջև ծագած դատական վեճում պահանջները հիմնավորելու կամ իր պաշտպանության համար,

3.3. առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն: 4. Փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ  

 

Հոդված 16. Հանձնարարությունն ընդունելը բացառող հանգամանքները

 

1. Փաստաբանը իրավունք չունի ընդունել հանձնարարությունը, եթե տվյալ գործով մասնակցող պաշտոնատար անձանց հետ գտնվում է ազգակցական կապերի մեջ:

2. Փաստաբանը իրավունք չունի իրավական օգնություն ցույց տալ երկու կամ ավելի վստահորդի` նույն հարցով, եթե նրանց շահերի միջև հակասություն կա: Նշված դեպում փաստաբանը հանձնարարությունը կարող է ընդունել միայն վստահորդի գրավոր համաձայնության պայմանով:

3. Փաստաբանը իրավունք չունի ընդունել հանձնարարությունը, նաև` ՙՓաստաբանության մասին՚ՀՀ օրենքով նախատեսված այլ դեպքերում:  

 

Հոդված 23. Իրավական օգնություն ցույց տալու մասին պայմանագրի ձևը

 

1. Իրավական օգնություն ցույց տալու համար փաստաբանի և վստահորդի միջև կնքվում է գրավոր պայմանագիր:

2. Իրավական օգնություն ցույց տալու պայմանագիրը կարող է կնքվել բանավոր` եթե գրավոր պայմանագրի կնքումը հնարավոր չէ` վստահորդին անհետաձգելի իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտության կամ այլ պատճառով: Այդ դեպքում գրավոր պայմանագիրը կարող է կնքվել իրավաբանական օգնություն ապահովելուց հետո ողջամիտ ժամկետում: