Մեր իրավունքները վարչական մարմնին դիմում ներկայացնելիս
Հաճախ ենք վարչական մարմիններին դիմում ներկայացնում մեր այս կամ այն խնդրին լուծում
տալու նպատակով, սակայն նրանց կողմից թույլ տրվող խախտումների դեմ արդյունավետ պայքար
մղել մեզանից քչերին է հաջողվում: Պատճառը մեր կողմից ներկայացվող դիմումների քննարկման
ընթացքում մեր իրավունքների և վարչական մարմնի պարտականությունների վերաբերյալ քիչ իրազեկված
լինելն է: Եթե դատական ատյանում գործը ներկայացնելիս մենք դիմում ենք իրավաբաններին
և օգտվում նրանց մասնագիտական կարողություններից, ապա վարչական մարմինների հետ հարաբերություններում
հիմնականում գործը ներկայացնում ենք անձամբ: Հաշվի առնելով նշված հանգամանքը, մեր կազմակերպությունն
այս անգամ անդրադառնում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ
օրենքի պարզաբանմանը: Նշված օրենքով են կարգավորվում վարչական մարմինների և դիմումատուների
իրավունքները և պարտականությունները, դիմումի քննարկաման կարգը, ժամկետները, կայացված
վարչական ակտի բողոքարկման ժամկետները և կարգը, ինչպես նաև վարչական մարմինների պատասխանատվության
հարցերը: Օրենքի իմաստով վարչական մարմիններ են համարվում բոլոր նախարարությունները,
պետական այլ մարմինները, տարածքային կառավարման մարմինները (մարզպետներ, Երևան քաղաքի
քաղաքապետը), տեղեկան ինքնակառավարման մարմինները (համայնքի ավագանի, համայնքի ղեկավար,
թաղապետ` Երևան քաղաքում, քաղաքապետերը, գյուղական համայնքներում գյուղապետերը և այլն:
Դիմումատուներն այն անձինք են, ովքեր իրենց այս կամ այն իրավունքի իրականացման հետ կապված
դիմում են ներկայացնում նշված մարմիններին: «Վարչարարության հիմունքների և վարչական
վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված են վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնց
համապատասխան պետք է իրականացնեն իրենց գործունեությունը վարչական մարմինները իրենց
ներկայացրած դիմումը քննարկելիս: Սկզբունքների իմացությունը Ձեզ կօգնի պահանջել վարչական
մարմնից դրսևորելու ամրագրված սկզբունքներին համապատասխանող վարքագիծ: Անդրադառնանք
թերևս դրանցից ամենակարևորներին. 1. Վարչարարության օրինականությունը: Սկզբունքի էությունը
կայանում է նրանում, որ վարչարարություն իրականացնելիս վարչական մարմինները պարտավոր
են առաջնորդվել միայն օրենքով: Օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ
սխալ մեկնաբանման արդյունքում ընդունված վարչական ակտերն անվավեր են. «Վարչարարության
հիմունքների և վարչական վարույթի մասին օրենք», հոդված 63, 1-
Փաստաբան`
Հասմիկ Օհնիկյան