Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունու՞մ է քննության

 

Արդյոք հնարավոր է, որ վճռաբեկ դատարանը գործն ընդունի վարույթ ԱՅԼԵՔՍ

 

                

 

Նույնն է նաև ստորադաս դատական ատյանի կողմից առերևույթ վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտին հակասող որոշում կայացնելը:

Արդյո՞ք հնարավոր է, որ վճռաբեկ դատարանը գործն ընդունի վարույթ- այս հարցի ստույգ պատասխանը հայտնի է միայն վճռաբեկ դատարանի` տվյալ գործով նախագահող դատավորին, ով հաճախ խիստ սուբյեկտիվ դիրքորոշում ցուցաբերելով չի ընդունում գործը վարույթ, քանի որ դրա համար առկա են օրենսդրական երաշխիքներ:

 Արդարության առջև չմեղանչելու համար պետք է ընդգծել, որ մի շարք վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտեր կարևոր դատական նախադեպեր են այսօր հանդիսանում  և տեսականորեն ապահովում օրենքի միատեսակ կիրառելիություն: Սակայն, այն պարագայում, երբ մենք այսօր չենք կարող խոսել կայացած և անկախ դատական համակարգի առկայության վերաբերյալ, ըստ իս, նման լիազորություններով դատական ատյան ունենալը խիստ ժանամակավրեպ է:

Պետական բյուջեից հարկատուների հաշվին  մեծ գումարներ է վճարվում վճռաբեկ դատարանին, որպես առանձին դատական ատյան գոյության համար, որպես իրենց իրավունքների պաշտապանության հավելյալ երախիք, և այն դեպքում երբ այդ երաշխիքները փաստացի չեն գործում, չկան դրան իրականացման իրավական մեխանիզմներ և որի պարագայում կայացվում են օրենքի տառից չբխող դատական ակտեր, ապա այս հանագամանքը իրավական նիհիլիզմի ևս մեկ պատճառ է,  եթե նույն այդ ձեռնարկատերը  կամ պարզապես քաղաքացին չի կարողանում պաշտպանել իր  իրավունքները Վճռաբեկ դատարանում :

Ասվածն ավելի հստակեցնելու համար կարող ենք պատկերացնել հետևյալ իրավիճակը,

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հօգուտ որևէ անձի   կայացվում է վճիռ,

Դատավարության մյուս կողմը, հասկանանալով, որ գործի ելքը կախված է վերաքննիչ դատարանից, վերաքննիչ ատյանում օգտագործում է իր հնարավոր լծակները` ապահովելով իրեն ցանկալի գործի ելք, կամ պարզապես վերաքննիչ դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի խախտմամբ կայացված որոշման արդյունքով ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտը ի շահ իրեն փոփոխվում է:

Այստեղ սկզբնական բողոք ներկայացրած անձը, կարելի է ասել, հայտվում է փակուղում. մի կողմից ընդհանուր իրավասության դատարանը կայացրել էր վճիռ իր օգտին, մյուս կողմից վերաքննիչ դատարանն այն փոփոխել է հօգուտ պատասխանող կողմի, և այս ամենից հետո իր կողմից ներակայացված վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվում, որովհետև այն հետաքրքիր չէ վճռաբեկ դատարանին:

Հայտի է, որ   ընդհանուր իրավասության դատարանում իրականացվում է գործերի առավել բովանդակալից, ըստ էության քննություն, մինչդեռ վերաքննիչ դատարանում գործը քննվում է բերված վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Մասնագիտական պատրաստվածության առումով բոլոր դատական ատյանանների դատավորները ունեն հավասար պատրաստվածությունը. Այս դեպքում ինչով է երաշխավորված որ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը փոփոխելու որոշումը օրենքի իմաստով  հիմնավորված է և կոչված է խախտված իրավունքները վերականգնելուն,

արդյո՞ք հնարավոր չէ իրավունքի խախտումը վերաքննիչ դատարանի կողմից,   այս դեպքում փաստացի իրավիճակն այն է, որ վերաքննիչ դատարանը հանդիսանում է վերջնական դատական ատյան, սկզբնական հայցով դատարան դիմած անձը մեկընդմիշտ դատապարտված է վերաքննիչ դատարանի որոշմամբ:

Դասական դարձած նախադասություն, որ վճռաբեկ դատարանը նշում է  վճռաբեկ բողոքը հետ վերադարձնելու իր որոշմամբ ''Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը <<Մելտեքս>> ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 32283/04) գործով 17.06.2008 թվականի վճռով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ, արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ <<Վճռաբեկ դատարանի իրավասությունը սահմանափակվում էր միայն իրավունքի հարցերի ուսումնասիրությամբ: Նման հանգամանքներում չի կարելի ասել, որ Վճռաբեկ դատարանը չէր նշել հիմնավորում այն պատճառով, որ այն հաստատել էր ավելի ցածր ատյանի դատարանի եզրահանգումները և ներառել էր դրանք իր որոշումների մեջ>>:

Պարզապես  Copy paste անելով վերաքննիչ դատարանի հիմավորումները և հղում անելով վերնշյալ նախադասության բազմաթիվ գործեր հետ են վերադարձվում, քանի որ վճռաբեկ դատարանը միայն իրավունքի հարցեր պետք է քննի: Միգուցե եթե մենք ունենայինք այնպիսի կայացած դատական համակարգ, որ երկու ստորադաս ատյանների կողմից կայացվող դատական ակտերը առիթ չտային այս քանակությամբ վճռաբեկ բողոքների, ապա այս դեպքում հիմնավորված կլիներ միայն իրավունքի հարցեր քննող առանձին դատական ատյանի առկայություն, սակայն ցավոք իրավիճակն այսօր այլ է, այդ է վկայում ինչպես մեծաքանակ վճռաբեկ բողոքների առկայությունը, երբ քաղաքացիները դեռ վերջին հույսի ակնկալիքով հայցում են գործով արդարացի լուծում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարանի կողմից կայացվող որոշումները:

 

Փաստաբան` Շավարշ Փեթակչյան

ԱՅԼԵՔՍ