Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունու՞մ է քննության
Արդյո՞ք հնարավոր է, որ վճռաբեկ դատարանը գործն ընդունի վարույթ.
Սա մի հարց է, որը հաճախ են տալիս իրենց գործով բոլոր դատական ատյաններն անցած քաղաքացիները.
Ցավոք այսօր իրավիճակն այնպսին է, որ նշված հարցին կարելի պատասխանել հետևյալ կերպ ‘’հավանականությունը շատ ցածր ‘' կամ ‘’ոչ’’.
Օրենսդրական կարգավորումը.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 հոդվածի
1. Վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեuված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի դատական ակտերը:
2. Վճռաբեկ դատարանն իր իրավաuության uահմանում վերանայում է վերաքննիչ դատարանի` գործն ըuտ էության լուծող դատական ակտերը և վերաքննիչ դատարանի կողմից միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները:
Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`
1) դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.
2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234 հոդվածի
1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեuակ կիրառության համար, կամ
2) վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) հակաuում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ
3) uտորադաu դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական uխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ
4) առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:
Այսինքն, որպեսզի անձը կարողանա դիմել վճռաբեկ դատարան պետք է առկա լինի հետևյալը 1. Նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, որը կարող էր ազդել գործքի ելքի վրա.
Ի սկզբանե դատարան դիմելու համար օրենսդիրը սահմանել է սուբյեկտիվ չափանիշ ‘’խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա’’, իսկ ով պետք է որոշի խախտումը կարող է ազդել գործի ելքի վրա թե ոչ, եթե այդ հարցի լուծումը վերապահված է վճռաբեկ դատարանին ապա այն կարող է այդպես էլ չպարզվել, քանի որ, նայելով վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու հիմքերին ակնհայտ է, որ գրեթե անհավանական է, որ գործը կընդունվի վարույթ. մի դեպքում վճառբեկ դատարանը /դատավորը ում մակագրվել է վճռաբեկ բողոքը/ կարող է գտնել, որ հարցն էական նշանակություն չունի օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու համար կամ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ չի հակասում նախկինում ընդունած իր որոշումներին կամ թեև առկա են խախտումներ, սակայն դրանք ԾԱՆՐ հետևանքներ չեն առաջացնում:
Օրենսդրական այսպիսի ձևակերպումները բազմաթիվ հարցադրումների առիթ են տալիս:
Իսկ եթե առկա են խախտումներ, որոնք չեն կարող ազդել գործի վրա: Չէ որ դատարանները պետք է ղեկավարվեն օրենքով, և օրենդրության կիրառման և օրենքների պահպանման առումով պետք է օրինակ հանդիսանան քաղաքացիներին: Եթե դատարանը թույլ է տալիս օրենքի խախտումներ, այս դեպքում ինչպես ակնկալել օրենքների պահպանումը պետական իշխանության այլ ճյուղերի կողմից. Արդյոք անհրաժեշտ չէ, որպեսզի վճռաբեկ դատարանը անդրադառնա թույլ տրված
ցանկացած խախտման` անկախ այն հանգամանքից, կարող էր այդ խախտումն ազդել գործի ելքի վրա թե ոչ և իր իրավական դիրքորոշմամբ ստորադաս դատարանների կողմից օրենքների պահպանման և միատեսակ կիրառման նախադեպ սահմանի.
Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է իրավական պետություն: Դատարանի կողմից թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի խախտումները, նույնիսկ այն պարագայում եթե դրանք չեն կարող ազդել գործի ելքի վրա, սակայն որպիսի փաստը խիստ վիճահարույց է, քանի որ երևի պրակտիկ մասնագետները կհամաձայնվեն, որ գործի քննության ընթացքում թույլ տրված նույնիսկ ոչ էական դատավարական խախտումը կարող էական ազդեցություն ունենալ գործով կայացվող վճռի կամ դատավճռի վրա, պետք է վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս ատյանի կայացված որոշման բեկանման հիմք դառնան, այդպիսով ստեղծելով երաշխիք, որ որևէ դատական ատյանում իր իրավունքների պաշտպանություն հայցող քաղաքացու որևէ իրավունք, լինի դա ոչ առերևույթ, թե առերևույթ, կազդի այն գործի ելքի վրա թե ոչ, չի կարող խախտվել, քանի որ փաստ է, որ այն պարագայում երբ որևէ դատավորի կողմից կայացվող դատական ակտերը հաճախ բեկանվում են, ապա տվյալ դատավորի հետագա պաշտոնավարությունը լուրջ կասկածի տակ կարող է դրվել: