(tax or corporate heaven, USA, Delaware)

ԱՄՆ տարածքում բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն և վաճառք իրականացնող 50% -ից ավել ընկերությունները գրանցված են Դելավեր նահանգում:

Դելավեր նահանգը շնորհիվ իր կորպորատիվ օրենսդրության հայտնի է որպես կորպորատիվ դրախտ (Corporate haven) կամ հարկային դրախտ (Tax haven): Այդպիսի յուրիսդիկցիաներ են համարվում օրինակ նաև Բրիտանական Վիրջինյան կղզիները, Բերմուդը, Կայմանյան կղզիները (հատկապես հեջ ֆոնդերի համար), Ջերնսին (Անգլիա), Ջերսին:

373Հատկանշական է, որ օֆշորային գոտիները ԱՄՆ քաղաքացիներին չեն տալիս այն սպեցիֆիկ առավելությունները, որոնցից օգտվում են այլ երկների քաղաքացիները ,քանի որ ԱՄՆ հարկային օրենսդրությունը, կիրառվող վերահսկողական մեխանիզմները (FATCA) հարկերի գանձումն ապահովում է իր քաղաքացու ստացած եկամուտից` անկախ դրա ծագման վայրից, աշխարհագրությունից և միայն կրկնակի հարկումը բացառելու կոնվեկցիաների շնորհիվ է իրականցվում որոշակի հարկային նվազեցումներ: Հակառակ դեպքում , հայտնաբերով օֆշորում պահվող և չհայտարարագրված դրամական միջոցները, հարկային մարմինները սկսում են հարկերից խուսափելու հետ կապված քրեական գործերի հարուցման գործընթացներ: Ուստի ԱՄՆ քաղաքացիները առավելապես օգտվում են իրենց իսկ երկրում առկա բարենպաստ հարկային գոտիներից, ինչպիսին է հանդիսանում Դելավերը, որի   եկամուտների 1/5 ձևավորվում են միայնֆրանչայզ հարկերից (հաստատագրված տարեկան վճար է): Դելավերը, թեև դասական պատկերացման առումով չի հանդիսանում օֆշորային նահանգ կամ յուրիսդիկցիա, (այն առումով, երբ օֆշոր ասելով պատկերացնում ենք գեղեցիկ տրոպիակական կղզի Կայմաններում:) սակայն մի շարք հարկային արտոնությունները հնարավորություն են տալիս նահանգը դասել որպես աշխարհի ամենամեծ կորպորատիվ կամ հարկային դրախտներից մեկը: Պատկերացնելու համար բավական է հետևյալ վիճակագրական տվյալը- բնակչության թիվը Դելավերում կազմում է մոտ 935,000, իսկ գրանցված ընկերությունների թիվը գերազանցում է 1.100.000-ը:

Նյու Յորք Թայմզը գրում է Դելավերում հայտնի ՛՛1209 Նորթ Օրինջ՛՛ հայտնի հասցեի մասին, որը հանդիսանում է Դելավերում գրանցված բիզնես գործակալի ծառայություններ մատուցող CT կորպորացիայի հասցեն և որտեղ միաժամանակ գրանցված են 200.000-ից ավել ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Apple-ը, Կոկա-Կոլան, Վերիզոն-ը, Ամերիկյան Ավիաուղիները և այլն, որոնք փաստացի գործունեություն չեն իրականացնում այդտեղ, այլ պարզապես օգտագործում են նահանգի հասցեն որպես փոստային հասցե՝ Դելավերում նվազեցվելով և օպտիմալացնելով մի շարք բիզնես գործունություններից ստացվածող եկամուտներից հարկումները:

Դելավերի Սահմանադրությունն ընդունվել է 1987 թ-ին և նախատեսում է իշխանությունների բաժանում օրենսդիր, գործադիր և դատականի: Օրենսդիր մարմինը, որը գտնվում է նահանգի մայրաքաղաքում բաղկացած է ներկայացուցիչների պալատից 41 անդամ` ընտրվում է երկու տարի ժամկետով և Սենատից` 21 անդամ` ընտրվում է չորս տարի ժամկետով: ԱՄՆ Սենատում ներկայացված են երկու անդամ Դելավերի Սենատից և մեկ անդամ Ներկայացուցիչների պալատից:

Դատական իշխանությունը

Դելավերի Սահմանադրությամբ նախատեսված են մի քանի տեսակի դատարաններ՛

Դելավերի Գերագույն դատարանը, որը վերջին դատական ատյան է հանդիսանում

Դելավերի Գլխավոր դատարանը՝ նահանգի ընդհանուր իրավասության դատարան

Կորպորատիվ վեճերի հարցերով դատարան

Ընտանեկան դատարան

Բացի այդ, կա ևս մեկ դատական ատյան ընդհանուր հարցերով, սահմանափակ իրավասությամբ քննում է որոշ քրեական գործեր և քաղաքացիական գործեր, որոնց չափը չի գերազանցում 50,000 դոլարը:

Դատական համակարգում առանձնահատուկ տեղ է գրավում կորպորատիվ հարցերով դատարանը, որը բացառիկներից է ԱՄՆ դատական համակարգում և ղեկավարվում է Դելավերի կորպորատիվ օրենսդրությամբ` ունենալով մեծ հեղինակություն ինչպես ԱՄՆ տարածքում այնպես էլ ողջ աշխարհում: Դատարանը մեծապես նպաստում է բիզնեսի զարգացմանը նահանգում

Գործադիր իշխանությունն իրականացնում է նահանգի նահանգապետը:

Ինչպես նշվեց ընկերությունների հիմնական գործունեությունը կանոնակարգվում է կորպորատիվ օրենսգրքով: Նահանգը կորպորատիվ դրախտ-ի կարգավիճակ է ստացել 20 դարի սկզբներին, հետևելով Նյու Ջերսիի օրինակին, որը բարեփոխումներ կատարեց նահանգի բիզնես օրենսդրության մեջ, որպեսզի նահանգն ավելի գրավիչ դառնա կապիտալ ներգրավվելու առումով:

       

Դատարանների ակտիվ գործունեության շնորհիվ Դելավերում՝ առավել քան այլ նահանգներում, զարգացած է նախադեպային իրավունքը, որն ավելի կանխատեսելի է դարձնում դատական համակարգըու բիզնես գործընթացներում հնարավոր վեճերի հանգուցալուծման հավանական արդյունքները:

Բացի այն բավական ճկուն կարգավորումներն է նախատեսված քարտային միջոցների տոկոսային հարկումների մասով, ուստի բանկերը ևս բավականին ներկայացվություն ունեն նահանգում:

Շնորհիվ lex incorporationis սկզբունքի, որը հայտի է նաև որպես ներքին գործերի դոկտրին և որը գործում է ԱՄՆ ողջ տարածքում, կորպորատիվ բոլոր վեճերը քննության են ենթակա համաձայն ընկերության գրանցման վայրի օրենսդրության և գրանցման վայրի դատարանի կողմից , նույնիսկ երբ ընկերությունը գործունեություն է իրականացնում մի քանի նահանգների տարածքում, Դելավերում գրանցված ընկերությունների գործունեությունը կարգավորում է բացառապես Դելավեր նահանգի օրենսդրությանը համապատասխան:

Հարկային առավելություններ- Դելավերում բացակայում է շահութահարկն այն ընկերությունների համար, որոնք գործունեություն չեն իրականացնում նահանգի տարածքում, ուստի հաճախ նահանգի հարկային ռեժիմը հատկապես բարենպաստ է   կազմակերպության` որպես հոլդինգային ընկերության բիզնես մոդել կազմակերպելիս , որի դեպքում ընկերությունը հանդես է գալիս որպես հոլդինգային ընկերություն, կենտրոն ՝ որը հանդիսանում է նաև այլ նահանգներում գրանցված ընկերությունների սեփականատեր: Այսինքն` Դելավերի օրենսդրությունը բարենպաստ է հատկապես շելլ ընկերությունների համար (անգ. Shell corporation-շել ,դատարկ): Շել ընկերություն ունենալն օրենքով չի արգելվում, այն հայտնի է նաև որպես միջազգային բիզնես ընկերություն, առաջնային ընկերություն, փոստային ընկերություն անվանումներով:

Դելավերում փաստացի գործունեություն իրականացնող ընկերության ստացված եկամտից հարկումը կազմում է 8,7%:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (LLCs) կորպորացիաները (corporations- C-corporation and S-socrporation – համարժեք է ՀՀ բաժնետիրական ընկերություններին) և ընկերակցությունները (partnership)- Հայաստանում համարժեք է ընկերակցությանը, մասնավորապես այն առավել մոտ է Վստահության վրա հիմնված ընկերակցությանը (կոմանդիտ ընկերակցություն) ((ԱՄՆ-ում առկա են նաև սահմանափակ պատասխանատվության ընկերակցություններ- limited partnership, որոնք բացակայում են ՀՀ իրավական համակարգում)) նաև վճարում են տարեկան միանվագ 200 դոլար հարկ որպես ընկերության գոյության կամ ակտիվության պահպանման վճար- միջազգային իրավական համակարգում առավել հայտնի է որպես ‘’Good standing fee’’:

Ոչ նյութական ակտիվների օգտագործումից ստացված եկամուտը հարկվում է 0 տոկոս տոկոսադրույքով:

Օրինակ` ապրանքային նշանի իրավատերը ընկերությունը գրանցում է Դելավերում, այլ նահանգներում աշխատող ընկերություններին վճարի դիմաց տալիս է իր նշանի օգտագործման իրավունք, դրա դիմաց ստանում վճարներ կամ ռոյալթիներ, որից որևէ հարկ չի վճարում:

Ֆրանչայզ հարկ (պետք չէ շփոթել ֆրանչայզինգի հետ) –  գանձվող հարկերն ի տարբերություն մի շարք այլ նահանգների բավականին բարձր են Դելավեր նահանգում, որը ձևավորում է նահանգի բյուջեի 1/5. Ֆրանչայզ հարկը չի հաշվարկվում ընկերության շահույթից , այլ հաշվարկվում է զուտ եկամուտից- այսինքն հարկային պարտավորությունները հաշվարկվում են այն դրական տարբերության վրա, որն առաջանում է բոլոր նվազեցումները կատարելուց հետո, որը կիրառվում է ինչպես ընկերությունների այնպես էլ ֆիզ անձանց դեպքում: Այս հարկատեսակը նաև պայմանավորում է շահութահարկի բացակայությունը: Այն նահանգներում, որտեղ առկա է բարձր շահութահարկ, սովորաբար ցածր են ֆրանչայզ հարկի տոկոսադրույքները:

Եկամտային հարկ

Դելավերում գործում է եկամտահարկի հետեւյալ դրույքաչափերով ռեզիդենտներ ֆիզիկականն անձանց համար.

         0% մինչև $ 2,000 դոլարը
     2.2% եթե հարկվող եկամուտը կազմում է $ 2.001-ից - $ 5,000-ը:
     3.9% եթե հարկվող եկամուտը կազմում է $ 5,001-ից $ 10,000-ը
     4.8% եթե հարկվող եկամուտը կազմում է $ 10,001 -ից $ 20,000-ը.
     5.2 եթե հարկվող եկամուտը կազմում է $ 20.001 -ից $ 25,000-ը.
     5,55% եթե հարկվող եկամուտը կազմում է $ 25.001 -ից $ 60,000-ը.
     6.6% եթե հարկվող եկամուտը գերազանցում է $ 60,000-ը.

Դելավերի հարկային համակարգը նույնիսկ ԱՄՆ տարածքում բազմաթիվ քննադատությունների է արժանանում հատկապես բազմաթիվ շել ընկերությունների առկայության և ընկերություն գրանցելիս հիմնական կամ իրական սեփականատիրոջը (բենեֆիցիարին) բացահայտելու առումով առկա թույլ իրավական կարգավորումների պատճառով, և որի հետ կապված են մի քանի աղմկահարույց պատմություններ (զենքերի վաճառք, փողերի լվացում), սակայն այն շարունակում է հանդես գալ որպես բիզնեսի զարգացման համար բարենպաստ և արդյունավետ գոտի:

Փաստաբան` Շավարշ Փեթակչյան

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital