Որպես գնման գործընթացի պարզեցում, ներկայիս գործող թվով յոթ ընթացակարգերի փոխարեն կլինեն չորս՝ էլեկտրոնայիտենդերն աճուրդ, մրցույթ, գնանշման հարցում և մեկ անձից գնում ընթացակարգերը: Թափանցիկությունն ըստ մասնագետների կապահովի էլեկտրոնային գնումներին լիովին անցում կատարելը: Այս նպատակին էր ուղղված թերևս 2016 թվականի նոյեմբերի 03-ի N 1113-Ն կառավարության որոշումը, որով սահմանվեց, որ 2017 թվականի ապրիլի 1-ից պետու­թյան հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունները ևս գնումները պետք է իրականացնեն էլեկտրոնային գնումների միջոցով:

Գնումների գործընթացում օրենքով ամրագրված խնդիրներին հասնելու նախապայմանը այն միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպելն է:

Այս առումով կարևորվում է հատկապես ձեռք բերվելիք հիմնական ապրանքների և ծառայությունների՝ միասնական բնութագրերի սահմանումը: Գաղտնիք չէ, որ Պատվիրատուների կողմից գնման առարկաների սահմանման ներկայիս ազատությունն այն գործիքն է, ինչը հաճախ կիրառվում է ձեռք բերվելիք ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները առանձին մասնակիցների հնարավոր առաջարկներին համապատասխանեցնելու կամ արհեստական պահանջներով ծանրաբերնելու միջոցով «անցանկալի» մասնակիցներին մրցույթից մեկուսացնելու նպատակով:

Հատկանշական է, որ պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների բնութագրերը նախկինում սահմանված էին, որը, սակայն, 2015 թվականին ուժը կորցրեց:

Հավելենք, որ «Գնումների մասին» նոր օրենքն ուղղակիորեն ամրագրում է պատվիրատուների կողմից ձեռք բերվող ապրանքներն ու ծառայությունները համապատասխան ենթաօրենսդրական ակտով կարգավորելու պահանջ, ինչն, իհարկե, հուսադրող է:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital