Ընկերության հիմնադրում Անգլիայում

        Ցանկանու՞մ եք իմանալ ավելին
        

        Ուղարկել հաղորդագրություն

 

 

         Hlined

Արևմտյան Եվրոպայում Միացյալ Թագավորության տնտեսության զարգացման աստիճանը զիջում է միայն Գերմանիային: Թեև Անգլիան ՛՛հարկային դրախտ՛՛ չի  համարվում , սակայն հարկային դրույքաչափերը բավականին ցածր են համեմատած այլ եվրոպական երկրների: Անգլիական ընկերությունն արդյունավետ է օգատագործել որպես միջազգային առևտրային հոլդինգի մաս, որի արդյունավետ պլանավորումը հնարավորություն է տալիս նվազեցնել կամ ընդհանրապես խուսափել անգլիական հարկումից:       
 
Անգլիական ընկերության հիմնական առանձնահատկությունները

pontedԱռվազն մեկ տնօրեն , որը պետք է լինի ֆիզիկական անձ
pontedՆվազագույն կանոնադրական կապիտալ 2 ֆունտ
pontedՏնօրենի և սեփականատիրոջ տվյալները հասանելի են հանրային ռեգիստրում. Նոմինալի կիրառումը տարածված է
pontedԱԱՀ հաշվառման հնարավորություն. պահանջվում է գրասենյակ և բանկային հաշիվ Անգլիայում
pontedՏարեկան ֆինանսական հաշվետվություն հանձնելու պարտավորություն

 

 Անգլիական ընկերակցություն UK LLP

pontedԱռվազն երկու մասնակիցների առկայություն (սովորաբար օգտագործվում է երկու առանձին օֆշորային ընկերություն)
pontedԸնկերակցությունը չունի կանոնադրական կապիտալ որպես այդպիսի. միայն մասնակիցների ՛՛ներդրումները՛՛
ponted0 տոկոս կորպորատիվ հարկի դրույքաչափ, քանի որ շահույթը փոխանցվում է կոմանդիտիստներին
pontedՏարեկան ֆինանսական հաշվետվություն հանձնելու պարտավորություն

 

 Տարածված կիրառելիությունը

Առավել տարածված են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ LTD, իսկ ընկերակցությունները առաջացել  են 2001թ-ի փոփոխություններից հետո: Ընկերակցությունը հնարավորություն ունի ամբողջությամբ խուսափել կորպորատիվ հարկը վճարելուց, եթե մասնակիցները ոչ ռեզիդենտ անձինք են, իսկ Անգլիայի տարածքում գործունեություն չի իրականցնում.

երկու կազմակերպաիրավական ձևն էլ ՍՊԸ-ն կամ LTD և Ընկերակցությունը կամ UK LLP-ն օգտագորվում են որպես.

pontedՀոլդինգային ընկերություն.  կարող է ստանալ դիվիդենտ օտարերկյա դուստր ընկերությունից կամ վճարել դիվիդենտ օֆշորում գրանցված բենեֆիցիարին առանց որևէ անգլիական հարկման հետևանքներ առաջացնելու
pontedԳործակալական ընկերություն, որն իրականացնում է միջազգային առևտրային գործունեություն՝ հանդես գալով օֆշորի կամ ոչ անգլիական ռեզիդենտի գործակալ՝ ստանալով միայն գործակալական կամ կոմիսիոն եկամուտ: Այս մեխանիզմի միջոցով հնարավոր է նաև դե ֆակտո բացել անգլիական հաշիվ օֆշորում գրանցված պրինցիպալի համար
pontedՆոմինալ ընկերություն. ակտիվների սեփականատեր
pontedՌոյալթի ստանալու նպատակով. կրկին ազատված լինելով հարկումից Անգլիայում, եթե մտավոր սեփականության օբյեկտը կապված չէ ռեզիդենտի սեփականության հետ

 

Անգլիական ընկերության հարկումը

pontedԿորպորատիվ հարկի դրույքաչափը 24%: Շահույթը £300,000 չգերազանցելու դեպքում դրույքաչափը 20% է: Հարկման բազան նվազեցնելու նպատակով հաճախ օգտագործվում է կոմիսիոն կամ գործակալական մոդելը
ponted0% դուստր ընկերությունից ստացված դիվիդենտի համար
pontedԳույքի հավելաճի հարկումը (CGT) Հավելաճը դիտարվում է որպես սովորական գործունեությունից ստացված շահույթ
pontedՀարկային աղբյուրի մոտ հարկումը

Ռոյալթի- 20 % , եթե բացակայում է կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնություն
Դիվիդենտ- 0%
Տոկոսի հարկում- 20 % , եթե բացակայում է կրկնակի հարկման վերաբերյալ համաձայնություն

 

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital