2016 թվականի հունիսի 17-ին «Անհատ ձեռնարկատիրոջ մասին»  ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին  ընդունված օրենքով , որ ուժի մեջ է մտնում  23 հուլիսի 2016թ-ին , ավելացվել են պարբերություններ, որոնք ավելի լայն իրավասություններ են տալիս հարկային մարմին: Մասնավորապես նոր օրենքով, եթե  ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը որոշել է դադարեցնել իր գործունեությունը, որպես անհատ ձեռնարկատեր և  մինչեւ պետական հաշվառումից դուրս գալը չի դիմել հարկային մարմնին բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար, ապա հարկային մարմինն իրավունք ունի ֆիզիկական անձի մոտ օրենքով սահմանված կարգով իրականացնելու պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից դուրս գալու օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency