Դատավոր Գ. Մազմանյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել

2016 թվականի հուլիսի 27- ին քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը որոշել է  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Մազմանյանին հայտարարել է նախազգուշացում:

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու հաղորդումը` հասցեագրված ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:
Գայանե Մազմանյանը նախ բավարարել է  դատախազի   միջնորդությունը և ՀՀ քաղաքացի Կորյուն Եղիազարյանի նկատմամբ կիրառվել է ժամանակավոր կալանավորում` 40 (քառասուն) օր ժամկետով ապա  ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի  կողմից  միջնորդություն է ստացել, որով նախարարը խնդրել է Կորյուն Եղիազարյանին ազատել կալանքից: Ընդ որում` նման միջնորդության հիմքում դրվել է այն, որ Կորյուն Եղիազարյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչպես նաև նա դատապարտվել է միջին ծանրության հանցանքի համար: Ստանալով նախարարի դիմումը Գ. Մազմանյանն ազատել  է քաղաքացուն կալանքից` հանձնումը բացառող հանգամանքների առկայության պատճառով:
Դատավոր Գայանե Մազմանյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, այն է` օրենսդրությամբ նախատեսված լիազորություն չունենալով քննելու ՀՀ արդարադատության նախարարի վերոգրյալ միջնորդությունը` քննել և բավարարել է այն, որով խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, արդյունքում նաև` ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը:

Խորհուրդը գտել է, որ վերը նշված խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, հեղինակազրկում է արդարադատությունը և կատարված է կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

Դատավորն  ընդունել է, որ քննության առնելով ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը, թույլ է տվել դատավարական նորմերի խախտումներ, որի կապակցությամբ հայցել է Խորհրդի ներողամտությունը:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency