ՀՀ քրեական օրենսգրքում 2016 թվականի դեկտեմբերի 23-ին կատարված լրացմամբ սահմանվել է քրեական պատասխանատվություն ապօրինի հարստանալու համար, որն   ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:
Օրենքը հետադարձ ուժ չունի և կիրառվելու է միայն  2017 թվականի հուլիսի 1-ից հետո՝ համապատասխան հանցագործության հատկանիշների ի հայտ գալու դեպքում և միայն այն անձանց նկատմամբ, ովքեր պարտավորություն ունեն ներկայացնելու իրենց գույքի և դրամական միջոցների հայտարարագիր, այլ կերպ ասած պաշտոնատար անձանց նկատմամբ:

 ՀՈԴՎԱԾ 310.1. ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՆԱԼԸ

1. Ապօրինի հարստանալը` "Հանրային ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի` հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ:
2. Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency