Երկքաղաքացիության մասին ծանուցելու պահանջը վերացվել է

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության մասին Օրենքում փոփոխություն կատարելու մասին   2017 թվականի փետրվարի 8-ին Ընդունված օրենքով  վերացվել է երկքաղաքացիություն ունենալու պարագայում այդ մասին ՀՀ կառավարության լիազոր մարմին հայտնելու պահանջը:

Փոփոխությունն ուժի մեջ է մտել 11 մարտի 2017թ-ից, և այսուհետ երկքաղաքացիություն ունեցող անձինք ստիպված չեն լինելու այդ մասին դիմում երկքաղաքացիություններկայացնել իրավասու մարմնին: Մինչև այս փոփոխությունը Քաղաքացիության մասին ՀՀ օրենքը սահմանում էր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մեկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:
Միաժամանակ մեկ այլ փոփոխությամբ  ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն հոդվածը, որը պատասխանատվություն էր սահմանում երկքաղաքացիության մասին չհայտնելու համար նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
/ 195.2 Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Flate creative agency