- Մանրամասները
Ինչ պետք է անել պարտապանի մահվան դեպքում
Եթե տրամադրել եք պարտքով գումար /փոխառություն/, իսկ հետագայում տեղեկացել պարտապանի մահվան մասին, անհրաժեշտ է ձեռնարկել իրավական գործողություններ պարտապանի հնարավոր ժառանգներին պարզելու, իսկ արդյունքներով պայմանավորված՝ պարտքի վերադարձման պահանջը ճիշտ հասցեատիրոջը ներկայացնելու ուղղությամբ:
Համաձայն գործող օրենսդրության՝ պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին:
- Մանրամասները
ԱՊՊԱ. Վթարի հետ կապված խնդիրը հնարավոր է լուծել փոխադարձ համաձայնությամբ մեկ օրինակից պատահարի վայրում կազմելով համաձայնեցված հայտարարագիր Եթե
- Վթարին մասնակից է ոչ ավել, քան 2 տրանսպորտային միջոց
(եթե վթարի հետևանքով 2 -ից ավել մեքենա է վնասվել՝ հայտարարագրի միջոցով այլևս հարցը հնարավոր չէ լուծել)
- Վթարի կողմերից մեկն ընդունում է իր մեղավորությունը
(մեղավորությունն ընդունած կողմն այդ փաստը հետագայում չի կարող վիճարկել)
- Վթարի հետևանքով վնասվել է միայն տրանսպորտը
(այսինքն` մարդկանց կամ այլ անձանց գույքին վնաս չի պատճառվել)
- Ձեր գնահատմամբ վնասի չափը ամեն դեպքում չի գերազանցելու 100.000 ՀՀ դրամը
(հակառակ դեպքում այդ գումարը գերազանցող մասի հատուցում չի տրվելու)
- Մանրամասները
Սնանկություն. Ընկերությունը կամ ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու հիմքերը, կարգը և ժամկետները
Սնանկության դիմում կարելի է ներկայացնել ինչպես իրավաբանական անձի, այնպես էլ ֆիզիկական անձի դեմ: Սնանկության մասին ՀՀ օրենքը սահմանում է այն հիմքերը, որոնց դեպքերում հնարավոր է դիմել դատարան պարտապանին սնանկ ճանաչելու նպատակով
Պարտապանին սնանկ ճանաչում է դատարանը կամ պարտատիրոջ կողմից տրված դիմումի հիման վրա, կամ երբ պարտապանն ինքն է կամավոր կերպով դիմում դատարան իրեն սնանկ ճանաչելու պահանջով: