2020 թվականի ապրիլի 22-ին հարկային օրենսգրքում կատարվել է փոփոխություն և լրացում, որով փոփոխվել է չկատարված հարկային պարտավորության համար արգելանք կիրառելու հիմքը:

Այսպես, եթե նախկինում հարկ վճարողն ուներ 500 հազար դրամ չկատարված հարկային պարտավորության, ապա հարկային մարմինը իրավասու էր հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու: Նոր փոփոխությամբ փոփոխվել է այդ շեմը, այսինք այսուհետ չկատարված հարկային պարտավորության չափը 1 միլիոն 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում հարկային մարմինն իրավունք կունենա հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու:
Բացի այդ նվազեցվել է հարկերը ուշ վճարելու համար կիրառվող տույժի չափը: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով՝ նախկին 0.075-ի փոխարեն:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital