18 ապրիլի 2017թ. ՀՀ Սահմանադրական դատարանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի և 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցին:
Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 233-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները: Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին»:

Նոր փոփոխությունները կարելի է բնութագրել ինչպես դրական լույսի ներքո այնպես էլ պետք է փաստել, որ այն որոշակիորեն խնդրահարույց է.
Դրական է հատկապես այն, որ բարելավվել  է պատասխանատվության հիմքը /վերանայվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասում խոշոր չափի նվազագույն շեմը, հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2.000.000 ՀՀ դրամ) փոխարեն սահմանվել է նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը (4.000.000 մլն ՀՀ դրամ)/ և առավել հստակեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի գործող դիսպոզիցիան, որը բնորոշում էր հանցանքի կատարման եղանակները:

ՎՃռաբեկ դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 02-ին  թիվ ԿԴ/0033/04/13  քաղաքացիական գործով անդրադարձնել է այն հարցին թե արդյո՞ք օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը, որով մերժվել է պարտապանից գումար բռնագանձելու հայցապահանջը, կարող է էական նշանակություն ունենալ սնանկության վարույթում ներկայացված նույն պահանջի գրանցման հիմնավորվածությունը պարզելու համար:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital