Հայաստանի հանրապետության տարածքից մեկնող քաղաքացիները կարող են կանգնել հյուպատոսական հաշվառման:

Հյուպատոսական հաշվառումը՝ հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիների տվյալների կամավոր և անվճար տրամադրումն է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը: Այն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ իրավունքների, շահերի և պարտականությունների իրականացմանը նպաստող ավտոմատացված համակարգ է, որի գործադրմամբ հնարավոր է լինելու ապահովել վերջիններիս հետ պետական մարմինների անհրաժեշտ կապը:

Երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական կարգավորումները

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Հայաստնի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքը նաև այն երեխայի համար, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

Հայաստանի Հանրապետության կառավարության 22 սեպտեմբերի 2016 թվականի N 966-Ն որոշմամբ կառավարության  "Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու և վճարելու կարգը հաստատելու ..որոշման մեջ  կատարվել   լրացում, որով սահմանվել է, որ խնամքի նպաստը նշանակվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող ծնողին, եթե նա և իր երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխայի ծնողներին խնամքի նպաստ չի նշանակվել:
Որոշումն ուժի մեջ է մտել :

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital