Դատավոր Գ. Մազմանյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել

2016 թվականի հուլիսի 27- ին քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը որոշել է  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Մազմանյանին հայտարարել է նախազգուշացում:

ՀՀ ԿԲ խորհրդի 21 հունիսի 2016 թվականի թիվ 104-Ն որոշմամբ սահմանվել է Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը

Դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ  մասի համաձայն Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

Հակասահմանադրական է ճանաչվել գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում տրամադրելու պարտավորությունը

ՀՀ Սահմանադրական Դատարանը 19 հուլիսի 2016թ.  ՍԴՈ-1294 որոշմամբ անդրադարձել է  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցին:
Օրենսգրքի վիճարկվող 249-րդ հոդվածը գործող խմբագրությամբ ամրագրվել է 04.10.2005, որն այն իրավական հիմքն է, որի միջոցով  Հայաստանում բանկերը քաղաքացիներին պատկանող և գրավադրված գույքը վերցնում են ի սեփականություն, առանց դատական գործընթացների միջոցով անցնելու:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital