ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը 04 մարտի 2016թ-ին տվել է թիվ 3 պաշտոնական պարզաբանումը, որով հստակեցվել է բանկերի կողմից արգելանքի կիրառման որոշ հարցեր:

Մասնավորապես հստակեցվել է, որ բանկերն, այսուհետ, հարկադիր կատարողի կողմից էլեկտրոնային հաղորդագրություն ստանալիս արգելանք չեն կիրառելու հետևյալ 3 դեպքերում

1. Անհաշիվ դրամական փոխանցումների նկատմամբ

2. Պահատեղում պահվող հաճախորդի գույքի նկատմամբ,

3. Բանկի հաճախորդի հիմնական պարտավորության դադարումից հետո ի ապահովումն այդ պարտավորության գրավադրված գրավի առարկայի նկատմամբ, որը դեռեւս գտնվում է բանկի պահպանության (տիրապետման) ներքո:

Երբ ժառանգատուն ունի վարկային պարտավորություններ…

Տեղեկանալով պարտապան քաղաքացու մահվան փաստի մասին՝ վարկեր տրամադրած որոշ ընկերություններ /բանկերվարկային կազմակերպություններ/, շտապում են նրա ընտանիքի անդամներին կամ մոտ հարազատներին ներկայացնել «օրենքով սահմանված կարգով» վարկը վերաձևակերպելու «առաջարկ»:

Արդյոք դա մահացած պարտապանի պարտքերը գանձելու օրենքով սահմանված մեխանիզմ է, թե՞ այլընտրանքային ռազմավարություն:

 

Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքով կարգավորվում է հատուկ տարածք հասկացությունը, որը բնորոշվում է որպես արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների պահպանման համար նախատեսված ոստիկանության   կողմից պահպանվող տարածք: Հատուկ տարածքները հայտնի են նաև որպես տուգանային հրապարակ (площадка гаи)

Երբեմն քաղաքացիներն ահազանգում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից մեքենաները հատուկ տարածք տեղափոխելու դեպքերի մասին, որոնց դեպքերում վերջիններս չեն իրազեկվում, թե որ իրավական հիմքով է ղեկավարվում ՃՈ աշխատակիցը նման գործողություն կատարելիս, իսկ երբեմն էլ նշվող պատճառաբանությունները չեն տեղավորվում օրենքի սահմաններում:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital