Ձեռնարկատիրական գործունեության հիմնական տեսակը իրավաբանական անձ ձևավորելու միջոցով իրականացվող գործունեությունն է: Իրավաբանական անձի հասկացությունը տրված է ՀՀ քաղաքացիակն օրենսգրքի 50 հոդվածով, ըստ որի՝ «Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:

 

linedponted Ներկայացուցչություններ և հիմնարկներ

ponted Իրավաբանական անձանց միացումն ու անջատումը

ponted Իրավաբանական անձի լուծարումը

ponted Տնտեսական ընկերություններ և ընկերակցություններ

ponted Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

ponted Բաժնետիրական ընկերություն

ponted Դուստր և կախյալ ընկերություններ

ponted Ընկերությունների (ֆիրմաների) Լուծարում - Սնանկություն – Լիկվիդացիա

 

 

Իրավաբանական անձն ունենում է հիմնադիրներ և մասնակիցներ: Այդ առումով, ըստ Քաղաքացիական օրենսգրքի 50-րդ հոդվածի, «Իրավաբանական անձի գույքի կազմավորմանը մասնակցելու կապակցությամբ` նրա հիմնադիրները /մասնակիցները/ այդ իրավաբանական անձի նկատմամբ ունեն կամ չունեն պարտավորական իրավունքներ:
Իրավաբանական անձանց թվին, որոնց հիմնադիրները /մասնակիցները/ ունեն պարտավորական իրավունք, պատկանում են տնտեսական ընկերակցությունները կամ ընկերությունները:
Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները        /մասնակիցները/ չունեն պարտավորական իրավունք, պատկանում են հասարակական միավորումները, հիմնադրամները և իրավաբանական անձանց միություններըե:

Իրավաբանական անձանց տեսակները նույնպես սահմանված են քաղաքացիական օրենսգրքով: Օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված ցանկը սպառիչ է, և ստեղծվող ցանկացած իրավաբանական անձ պետք է համապատասխանի հոդվածով նախատեսված որևէ տեսակի:
Ըստ Օրենսգրքի 51-րդ հոդվածի՝ «Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող /առևտրային/ կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող /ոչ առևտրային/ կազմակերպություններ:
Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների ձևով:
Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների, իրավաբանական անձանց միությունների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ձևերովե:
Հոդվածն առանձնացրել է կոոպերատիվները, սահմանելով, որ կախված իրենց գործունեության բնույթից, դրանք կարող են լինել առևտրային կամ նման նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություններ:
Համաձայն քննարկվող հոդվածի 4-րդ կետի 2-րդ պարբերության՝ «Ոչ առևտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար դրանք ստեղծվել են, և համապատասխանում են այդ նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցե:
Հոդվածի այս մասը վիճահարույց է այն առումով, որ սահմանում է իր նպատակների իրականացմանն ուղղված ձեռնարկատիրական գործունեության իրավունք, ինչը ենթադրում է նաև առանց տնտեսական ընկերություն ստեղծելու այդպիսի գործունեությամբ զբաղվելու՝ կազմակերպության հնարավորությունը:
Երկրորդ նախադասությամբ սահմանվում է տնտեսական ընկերություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու իրավունքը, այլ ոչ թե պարտականությունը:
Հոդվածից չի հետևում, որ տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար կազմակերպությունը պարտավոր է ստեղծել տնտեսական ընկերություն, սակայն պրակտիկան գնացել է այն ուղղությամբ, որ  ոչ առևտրային կազմակերպությունը տնտեսական գործունեությամբ կարող է զբաղվել միայն տնտեսական ընկերություն ստեղծելու միջոցով: Հենց նման մեկնաբանության արդյունքում է, որ «Հասարակական կազմակերպությունների մասինե  օրենքով ասված է, որ ՀԿ-ն իրավունք ունի ստեղծել  առևտրային կազմակերպություններ կամ մասնակցել դրանց: Ինչից հետևում է, որ ՀԿ-ն, առանց այդպիսին ստեղծելու, առևտրային գործունեությամբ զբաղվել չի կարող: Նույնը վերաբերում է նաև արհեստակցական միություններին:Թեև արդեն իսկ նախապատրատսվում են փոփոխություններ Հարկային օրենսգրքում:
Այլ է հիմնադրամների կարգավիճակը: «Հիմնադրամների մասինե օրենքով հիմնադրամն իրավունք ունի նաև անձամբ զբաղվելու առևտրային գործունեությամբ՝ իր կանոնադրական խնդիրներն իրականացնելու նպատակով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital