2019 թվականի մարտի 14-ին ընդունված է ՀՕ-2-Ն օրենքով փոփոխություն է կատարվել "Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին" Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 1-ի ՀՕ-125-Ն օրենքում:

Հիշեցնենք, որ օրենքն 2018 թվականի ապրիլի 1-ից արգելում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ներմուծելը Հայաստանի Հանրապետություն:
Սկզբանպես սահամանփակումը չէր տարածվում այն անձանց նկատմամբ, ովքեր Աջակողմյան մեքենանրի համար վճարումները կատարել էին մինչեւ 2018 թվականի հունվարի 25-ը, արդեն կատարված փոփոխությամբ "2018 թվականի հունվարի 25-ը" բառերը փոխարինվել է ըստ հետևյալի՝ "որոնք, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծողների կողմից մաքսային մարմիններ ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն, ձեռք բերելու հիմքերը առկա են եղել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, եւ Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվելու մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը" բառերով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital