2019 թվականի հունիսի 3-ին ընդունված օրենքով, որն ուժի մեջ է մտել 2019թ-ի հունիսի 29-ից պատասխանատվություն է սահմանվել որոշակի բառերով գովազդի կամ գովազդի աջակացության համար:

Մասնավորապես.
Կենտրոնական բանկի կողմից համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձանց կողմից "վարկ", "վարկավորում", "կրեդիտ", "կրեդիտավորում" բառերի կամ այդ գործունեությունը բնութագրելու համար կամ այդ գործունեության իրականացման նպատակով "փոխառություն", "փող", "դրամ", "փոխառության տրամադրում", "դրամի տրամադրում", "գումար", "գումարի տրամադրում", "փողի տրամադրում", "ֆինանս", "ֆինանսավորում", "ֆինանսների տրամադրում" բառերի կամ դրանց հոլովաձեւերի եւ ածանցյալների օգտագործումն իր անվան մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաեւ լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ ներկայացվող գովազդներում օգտագործումը, գովազդ իրականացնողներին կամ գովազդելուն աջակցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:
Սույն մասով նախատեսված արարքը տուգանքի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital