- Մանրամասները
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասում կատարված փոփոխությունը կամ տուգանք հարկադրված կանգառի դեպքում.
Եթե մինչ այժմ տրանսպորտային միջոց վարելիս` պայմանավորված տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությամբ կամ վարորդի առողջական վիճակի անհրաժեշտությամբ, հնարավոր էր կանգառ կատարել, թեկուզև օրենսդրությամբ չթույլատրված վայրում և դա օրենքի իմաստով խախտում չէր համարվում, ապա այսօր արդեն նման հնարավորությունը բացակայում է.
- Մանրամասները
(tax or corporate heaven, USA, Delaware)
ԱՄՆ տարածքում բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն և վաճառք իրականացնող 50% -ից ավել ընկերությունները գրանցված են Դելավեր նահանգում:
Դելավեր նահանգը շնորհիվ իր կորպորատիվ օրենսդրության հայտնի է որպես կորպորատիվ դրախտ (Corporate haven) կամ հարկային դրախտ (Tax haven): Այդպիսի յուրիսդիկցիաներ են համարվում օրինակ նաև Բրիտանական Վիրջինյան կղզիները, Բերմուդը, Կայմանյան կղզիները (հատկապես հեջ ֆոնդերի համար), Ջերնսին (Անգլիա), Ջերսին:
- Մանրամասները
1. Վճռաբեկ դատարանի «աննախադեպ նախադեպային» որոշումը. ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին հակասող դատական ակտը
2. ՀՀ դատական համակարգի իրավիճակային տեսություն (վճռաբեկ դատարան)
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ Հակոբի Բարսեղյանի նախագահությամբ քննված թիվ ՎԴ/0585/05/11 վարչական գործով կայացվեց մի դատական ակտը, որն ամբողջությամբ հակասում է ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին և կարելի է բնորոշել որպես աննախադեպ նախադեպային որոշում. աննախադեպ, որովհետև այդ որոշմամբ դատարանը դուրս գալով իր իրավասության բոլոր սահմաններից ընդունեց մի որոշում, որն ուղղակիորեն հակասում է օրենքներին և տրամաբանությանը: