Եթե երեխան մերժում է ծնողներից մեկի հետ շփումը, պատճառը հավանաբար մյուս ծնողի բացասական ազդեցությունն է: Այն միջազգային իրավական պրակտիկայում հայտնի է "ծնողից օտարացում" տերմինով և ենթադրում է պետության անհապաղ միջամտությունը:
Ծնողներից մեկից երեխայի օտարացումը Հայաստանում բարդացված փոխհարաբերություններով ընտանեկան գործերով ամենատարածված խնդիրներից է:

🔒Ծնողական օտարացումը հաճախ լինում է քողարկված և դժվար ապացուցելի, քանի որ այն ներառում է հոգեբանական մանիպուլյացիաներ, որոնք անտեսանելի են, բայց խորը և անդառնալի ազդեցություն են ունենում երեխայի զարգացման, նաև երեխայի և ծնողի փոխհարաբերությունների վրա:

‼️ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ՝                                          491505252 1675300740021791 7878604323529823586 n
✅️Օտարացված երեխան հաճախ զգում է ներքին հակամարտություն՝ մեկ ծնողին մերժելու և մյուսին «հավատարիմ» մնալու պատճառով: Սա կարող է հանգեցնել անհանգստության, մշտական սթրեսի կամ դեպրեսիայի:
✅️Երեխան նկատում է, որ իր հասակակիցները հաճախ ունեն երկու ծնողների աջակցությունը կամ ներգրավվածությունը, մինչդեռ ինքը կորցրել է կապը մեկ ծնողի հետ: Սա կարող է առաջացնել զգացում, որ ինքը «տարբեր» է կամ «պակաս»: Այսպես օտարացված երեխան, հաճախ համեմատելով իրեն հասակակիցների հետ, հասուն տարիքում բախվում է սուր ընդգծված ինքնագնահատականի խնդրի, որը ծնողական օտարման երկարաժամկետ հետևանքներից մեկն է:
✅️Մանիպուլյատիվ ծնողի ազդեցությամբ գործած երեխան կարող է հետագայում զղջալ օտարացված ծնողի հանդեպ դրսևորած իր վարքագծի, նաև նրա հետ ընդհատված իր կապի համար, ինչը հասուն տարիքում կյանքի ողջ ընթացքում կարող է հանգեցնել ինքնամեղադրանքի:
✅️Օտարումը կարող է ազդել երեխայի ապագա հարաբերությունների վրա՝ առաջացնելով վստահության խնդիրներ, կոնֆլիկտներից խուսափելու հակում կամ դժվարություններ ընտանիք կառուցելու հարցում:
✅️Երկարաժամկետ օտարումը երեխայի մոտ կարող է մեծացնել անհատականության խանգարումների, կախվածությունների կամ այլ հոգեկան խնդիրների ռիսկը:

‼️ԻՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԵՐԵԽԱՅԻՆ ՕՏԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՁԵԶՆԻՑ
✅️Չդադարեցնել կապը երեխայի հետ, այլ գրագետ, երեխային չվնասող միջոցներ ձեռնարկել ընդհատվող կապը վերականգնելու, այն ամրապնդելու ուղղությամբ:
✅️Օտարման խնդրին բախվելու դեպում անհապաղ դիմել ընտանեկան գործերով նեղ-մասնագիտացած ՓԱՍՏԱԲԱՆԻ, ով գրագետ մարտավարությամբ կհավաքագրի ծնողի կողմից օտարացնող վարքագիծը բացահայտող թույլատրելի և վերաբերելի ապացույցներ, ապա դրանց կիրառմամբ կնախաձեռնի վնասարար ծնողի ծնողական իրավունքները սահմանափակելու պահանջով դատական գործընթաց:
Ապրիլի 25-ը ողջ աշխարհում նշվում է որպես ծնողից օտարման իրազեկման օր (Parental Alienation Awareness Day)։
Օրը նպատակ ունի՝
➡️կրթել հանրությանը ծնողական օտարացման վնասակար հետևանքների մասին, որոնք կարող են հանգեցնել երեխայի հոգեբանական խնդիրների, ինչպիսիք են անհանգստությունը, դեպրեսիան կամ ցածր ինքնագնահատականը։
➡️Խրախուսել ընտանիքներին, մասնագետներին և դատական համակարգերին ճանաչել օտարման նշանները և անհապաղ միջամտել՝ պաշտպանելու երեխայի և ծնողի հարաբերությունները,
➡️ընդգծել երեխայի՝ երկու ծնողների հետ առողջ հարաբերություններ ունենալու կարևորությունը՝ նպաստելով ընտանեկան ներդաշնակությանը։

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital