Ավելի քան 15 տարի ոլորտում

Հաղթանակ Վճռաբեկ դատարանում

Հաղթանակ Սահմանադրական դատարանում

Հաղթանակ Եվրոպական դատարանում

Մեր մասին

«Այլեքս» փաստաբանական գրասենյակը հիմնադրվել է 2010 թվականի փետրվարի 1-ին և տարիների ընթացքում դարձել է Հայաստանում  իրավաբանական ծառայությունների ոլորտի առաջատար և հեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ արժանանալով բազմաթիվ քաղաքացիների և գործընկեր կազմակերպությունների վստահությանը։

Ավելի քան տասնհինգ տարվա մասնագիտական գործունեության ընթացքում գրասենյակը իրավաբանական աջակցություն և արդյունավետ պաշտպանություն է տրամադրել բազմաթիվ քաղաքացիների և կազմակերպությունների՝ նպաստելով նրանց իրավունքների և շահերի պաշտպանությանը։ Տարիների ընթացքում կուտակված փորձը, անբասիր մասնագիտական հեղինակությունը և մեր վստահորդների վստահությունը հանդիսանում են ընկերության ձեռքբերումները։

Գրասենյակի գործունեությունը ներառում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի տարբեր ոլորտներ։ Մեր մասնագետներն ունեն միջազգային իրավական նորմերի և իրավապաշտպան մեխանիզմների կիրառման հարուստ փորձ՝ ապահովելով իրավական արդյունավետ պաշտպանություն և ներկայացուցչություն բարդ իրավական գործընթացներում։

«Այլեքս» փաստաբանական գրասենյակի հաջողության հիմքում փորձառու և մասնագիտական էթիկայի սկզբունքներին հավատարիմ փաստաբանների թիմն է։ Յուրաքանչյուր գործի նկատմամբ ցուցաբերվում է անհատական, մանրակրկիտ և հետևողական մոտեցում՝ առաջնորդվելով հաճախորդի շահերի առավելագույն պաշտպանության և լավագույն իրավական լուծումների ապահովման սկզբունքով։

Read more

Հաճախակի տրվող հարցեր

  • Մարդու հիմնարար իրավունքներ և ՄԻԵԴ
  • Միջազգային մասնավոր իրավունք
  • Օտարերկրյա դատական ակտերի ճանաչում և կատարում
  • Երեխաների միջազգային առևանգման գործեր (Հաագայի կոնվենցիա)
  • Արբիտրաժ և միջազգային առևտրային վեճեր
  • Միգրացիա և քաղաքացիություն
  • Միջազգային սուրոգացիա և վերարտադրողական իրավունք
  • Սահմանադրական արդարադատություն

Ամրագրել խորհրդատվություն

Արագ արձագանք և գաղտնիություն

Կարծիքներ