- Մանրամասները
2016 թվականի մարտի 17-ին կատարվել է փոփոխություն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում: Այսուհետ քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման համար ԵՏՄ երկրներից (Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան) ավտոմեքենաներ ներմուծելիս ԱԱՀ չեն վճարելու:
Համապատասխան փոփոխությունը ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից 26 մարտի 2016թ-ին, ուժի մեջ է մտել 31 մարտի 2016թ-ին:
Օրենքը հետադարձ ուժ չունի և կիրառվելու է միայն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերություններ նկատմամբ, այսինքն` ՀՀ ԵՏՄ անդամ դառնալուց հետո քաղաքացիների կողմից վճարված ավելացված արժեքի հարկի փոխհատուցում կամ վերադարձ տեղի չի ունենալու:
- Մանրամասները
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասում կատարված փոփոխությունը կամ տուգանք հարկադրված կանգառի դեպքում.
Եթե մինչ այժմ տրանսպորտային միջոց վարելիս` պայմանավորված տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքությամբ կամ վարորդի առողջական վիճակի անհրաժեշտությամբ, հնարավոր էր կանգառ կատարել, թեկուզև օրենսդրությամբ չթույլատրված վայրում և դա օրենքի իմաստով խախտում չէր համարվում, ապա այսօր արդեն նման հնարավորությունը բացակայում է.
- Մանրամասները
(tax or corporate heaven, USA, Delaware)
ԱՄՆ տարածքում բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն և վաճառք իրականացնող 50% -ից ավել ընկերությունները գրանցված են Դելավեր նահանգում:
Դելավեր նահանգը շնորհիվ իր կորպորատիվ օրենսդրության հայտնի է որպես կորպորատիվ դրախտ (Corporate haven) կամ հարկային դրախտ (Tax haven): Այդպիսի յուրիսդիկցիաներ են համարվում օրինակ նաև Բրիտանական Վիրջինյան կղզիները, Բերմուդը, Կայմանյան կղզիները (հատկապես հեջ ֆոնդերի համար), Ջերնսին (Անգլիա), Ջերսին: