- Մանրամասները
- Մանրամասները
2013 թվականի ապրիլի 05-ին դռնբաց դատական նիստում, քննելով Նաիրա Նավասարդյանի` նաև որպես Վարդուհի Նավասարդյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լյովա Նավասարդյանի ընդդեմ Նաիրա Նավասարդյանի, Վարդուհի Նավասարդյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռ.Առաքելյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշեն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
- Մանրամասները
Օրերս ստացա ՀՀ վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/3989/05/02 վարչական գործով 2013թ.-ի ապրիլի 15-ին կայացված վճիռը, որում ամրագրված «նորարական» մոտեցումները, կարծում եմ, կզարմացնեն վարչական դատավարությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր մասնագետի.
Նախ նշենք, որ քննարկվող գործով պատասխանող` ՀՀ հատուկ քննչական ծառայությանը պահանջ էր առաջադրվել (Գործողության կատարման հայցով) տրամադրել ծառայության կողմից նախապատրաստված թիվ 18-45 Ն/12 քրեական գործի (մերժված) նյութերի պատճենները: Դատարանում գործի քննության ընթացքում` ընկալելով պահանջի էությունը պատասխանող կողմն, ըստ էության, չներկայացրեց որևէ ողջամիտ հակափաստարկ` փոխարենն ամեն կերպ ձգտելով խուսափել պարտավորեցման հայցից շաբաթներ շարունակ փորձում էր հայցվոր կողմին փոխանցել փաստաթղթեր` ենթադրաբար հայցով առաջադրված պահանջը կատարելու նպատակով: