Այն կազմակերպությունները և ԱՁ-ները, որոնք 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի հունվարի 1-ը հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն,  չունեն գույք և պարտավորություններ կլուծարվեն Օրենքով սահմանված կարգով :

2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով, որն ուժի մեջ է մտել 2017թ-ի հունվարի 1-ից, ինչպես անհատ ձեռնարկատեր հանդիսացող, այնպես էլ ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձինք իրականացվող գործունեության որոշ տեսակների մասով ազատվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հարկերից (հարկային արտոնություն):

Այլեքս փաստաբանական գրասենյակը իր ողջ անձնակազմով շնորհավորում է բոլորի Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: 2017թ-ին անշուշտ ուղեկցելու են առողջությունն ու հաջողությունը, իսկ փոքր խնդիրների դեպքում միշտ հնարավոր է գտնել համապատասխան լուծումներ..
Ցանկանում ենք Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին ամենայն բարիք ու բարեկեցություն գալիք 2017թ-ի ընթացքում:

Լավագույն մաղթանքներով Այլեքս փաստաբանական գրասենյակի թիմ:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital