Անշարժ գույք նկատմամբ իրավունքի ծագում նախատեսող պայմանագիր գործարքներ նոտարը կողմին զգուշացնում է դրանից ծագող իրավունքները նոտարական վավերացման պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում Կադաստրում գրանցելու անհրաժեշտության մասին:

Հիշյալ պահանջն ամրագրվում է նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագում, փոփոխում կամ փոխանցում նախատեսող նոտարական պայմանագրերում, ինչին, սակայն, ոչ միշտ է, որ գործարքի կնքմամբ շահագրգիռ կողմը կարևորություն է տալիս:
Բանն այն է, որ քաղաքացիները հաճախ չեն ընկալում այն բացասական իրավական հետևանքներ, որոնք անխուսափելիորեն առաջ են գալիս վերը նշված օրենսդրական պահանջը չկատարելու արդյունքում:
Համաձայն գործող օրենսդրության՝ սահմանված ժամկետում գործարքից ծագող իրավունքի գրանցման դիմում չներկայացնելը հանգեցնում է գործարքի անվավերությանը: Նման գործարքն առոչինչ է, այն է:
Պետական գրանցում իրականացնող լիազոր մարմինը պարտավոր է մերժել գործարքից ծագող իրավունքը գրանցելու մասին գործարքի կողմի դիմումը բոլոր այն դեպքերում, երբ պարզի, որ դիմումը ներկայացվել է վկայակոչված 30-օրյա ժամկետի խախտմամբ: Ընդ որում, ժամկետը բաց թողելու պատճառները որևէ նշանակություն չունեն, քանի որ բացակայում է վկայակոչված 30-օրյա ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն, անգամ այն դեպքում, երբ սահմանված ժամկետը բաց է թողնվել գործարքից ծագող իրավունքը գրանցելու պարտավորություն ունեցող անձի կամքից անկախ հանգամանքների բերումով:
Նման իրավիճակում հայտնված, գործարքի կնքմամբ շահագրգիռ կողմին չի մնաում այլ բան, քան միջոցներ ձեռնարկել գործարքը կրկին անգամ կնքելու ուղղությամբ: Գործարքը կրկին կնքելու գործընթացի կազմակերպումը, սակայն, ենթադրում է լրացուցիչ ծախսեր, իսկ հնագմանանքերի փոփոխությամբ պայմանավորված (գործարքը կողմ հանդիսացած ֆիզիկական անձի մահ, իրավաբանական անձի լուծարում, գործարքի կնքման նկատմամբ հետարքրության կորուստ և այլն) առանձին դեպքերում անգամ դառնում անհնարին:

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital