Օրինական հնարավորություն ստանալ Եվրոպական միության ռեզիդենցիա և քաղաքացիություն.
Այլեքս փաստաբանական գրասենյակը քաղաքացիության և ռեզիդենցիայի պլանավորման առաջատար, աշխարհահռչակ Հենլի Ընդ Փարթներս ընկերության հետ կնքված էքսկլյուզիվ պայմանագրի շրջանակներում առաջարկում է.
- Եվրոպական միության քաղաքացիություն
- Եվրոպական միության Ռեզիդենցիա
- Երկորդ անձնագիր /քաղաքացիություն/
- Առանց վիզայի ճանապարհորդելու և բազմաթիվ երկրներում օրինական բնակվելու հնարավորություն.
ՌԵԶԻԴԵՆՑԻԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ
Լուծարում
Սնանկություն՝ Կամավոր և հարկադիր
Լիկվիդացիա՝ Վերակազմակերպում
Լիկվիդացիա օֆշորի միջոցով
Այլընտրանքային լիկվիդացիա
Կազմակերպությունը փակելու իրավական և պրակտիկ տեսակները, ընթացակարգեր
Բացել սեփական ֆիրման բավականին դյուրին է, սակայն ֆիրման փակելու գործընթացը իրավական տեսանկյունից առավել դժվար գործընթաց է և իր հետ կրում է բազմաթիվ ռիսկեր: Որքան ընկերության ծավալները մեծ են, այնքան ավելի դժվար է դադարեցնել դրա գործունությունը: Ուստի առաջարկվող ծառայությունները վերաբերում են այն ընթացակարգերին, որոնց միջոցով հնարավոր կլինի փակելու ՍՊԸ-ն կամ ՓԲԸ-ն
Մասնավորապես առաջարկվող հնարավորությունները թույլ են տալիս
• Օրինական ճանապարհով լիկվիդացնել, ազատվել ոչ եկամտաբեր ֆիրմայից
• Խուսափել հետագա պարտավորություններից, տոկոսների ավելացումից
• Ապահով և կոնֆիդենցիալ իրականացնել փակման գործընթացը, խուսափել հետագա ռիսկերից
Ստանդարտ գործընթաց. Ընկերության լուծարում .
Ընկերության սովորական փակման կամ լուծարման ճանապարհը բավական երկարատև գործընթաց է, որը տևում է 4- 9 ամիս, և որն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է անցնել մի շարք գործընթացների միջոցով:
Կարևոր է իմանալ. Եթե լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով:
Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) պարտավոր են այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին, որն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ է գրառում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին: Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները նշանակում են լուծարման հանձնաժողով (լուծարող) և, սույն օրենսգրքին համապատասխան, սահմանում են լուծարման կարգն ու ժամկետները: Նշանակման պահից լուծարման հանձնաժողովին են անցնում իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող իրավաբանական անձի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:
Լուծարման հանձնաժողովն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում նրա լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից` սկսած լուծարման մասին հրապարակման պահից:
Լուծարման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքն ստանալու ուղղությամբ, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է իրավաբանական անձի լուծարման մասին:
Պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող իրավաբանական անձի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:
Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատում են լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը:
Եթե լուծարվող իրավաբանական անձի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը հրապարակային սակարկություններով վաճառում է իրավաբանական անձի գույքը` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:
Լուծարման հանձնաժողովը լուծարվող իրավաբանական անձի պարտատերերին գումարներ է վճարում քաղ. օրենսգրքի 70 հոդվածով սահմանված հերթականությամբ` լուծարման միջանկյալ հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հաստատման օրվանից:
Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում են իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը: Հաստատված լուծարման հաշվեկշիռը լուծարման հանձնաժողովը ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին:
Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո իրավաբանական անձի մնացած գույքը հանձնվում է նրա հիմնադիրներին (մասնակիցներին), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ:
Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:
Ընկերության Լուծարում սնանկության միջոցով.
Եթե ֆիրման ունի արդեն գործող պարտքեր, կարելի է ի նկատի ունենալ նաև կամավոր սնանկության ճանապարհը, որը հնարավորություն կտա խուսափելու բռնագանձումներից և հարկադիր սնանկությունից՝ արդյունքում առավել կառավարելի դարձնելով ընկերության փակման գործընթացը:
Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: ՀՀ քաղ. Օրենսգիրք հոդված 67:
Ընդհանուր առմամբ այս պարագայում գործում է ընկերության փակման երկու տարբերակ. Կամավոր և հարկադիր
Հարկադիր փակումը, որն իրականացվում է ընկերության հարկադիր լուծարման միջոցով՝ դատարանի համապատասխան որոշման հիման վրա է իրականացվում, եթե ընկերության գրանցման ժամանական տեղի են ունեցել անթույլատրելի սխալներ (դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ.), եթե ընկերության գործունեությունը հակասում է գործող օրենսդրությանը, (առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների, հասարակական միավորման կամ հիմնադրամի կողմից պարբերաբար իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում)կամ եթե ֆիրման ունի այնպիսի պարտավորություններ, որոնց իրականացումը կամ պարտքերի փակումը դարձել է անհնար:
Ընկերությունը լուծարելու անհրաժեշտությունը կարող է պայմանավորված լինել բիզնեսի գործունեությունը «մաքուր էջից » սկսելու ցանկությամբ
Կամավոր սնանկության պարագայում սեփականատերն ինքն է միջոցներ ձեռնարկում ընկերությունից ազատվելու համար, որն այլևս չի արադացնում իր գոյությամբ :
Լիկվիդացիա, հասկացություն և տեսակներ.
Ընկերության լիկվիդացիան, կամ ընկերությունը փակելու (լուծարելու) գործընթացն առավել պահանջված է այն պարագայում, երբ ընկերությունը այլևս եկամտաբեր չէ և նրա հետագա գործունեությունն աննպատակահարմար է դարձել: Գործընթացի արդյունքում ընկերության փակման վերաբերյալ տվյալները մուտք են արվում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: Ընկերությունը դադարեցնում է իր գոյությունը:
Առաջարկվող լիկվիդացիայի տեսակները երեքն են
1. Ալտերնատիվ լուծարում՝ վերակազմակերպում
2. Ընկերության փակում օֆշորի միջոցով
3. Այլընտրանքային լիկվիդացիա՝ երրորդ անձի միջոցով
Ֆիրմայի ալտերնատիվ լուծարման տարբերակներ կամ այլընտրանքային լիկվիդացիա ՍՊԸ, ՓԲԸ,ԲԲԸ վերակազմակերպում
Գոյություն ունի ընկերության լուծարման այլընտրանքային տարբերակներ , ինչպիսին են ընկերության վերակազմակերպումը՝ միացման կամ միաձուլման միջոցով: Ընկերության այսպիսի վերակազմակերպման հետևանքով նրա իրավունքներն ու պարտականություններն անցնում են իրավահաջորդ ընկերությանը:
Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում նրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած իրավաբանական անձին` փոխանցման ակտին համապատասխան:
Իրավաբանական անձի` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` փոխանցման ակտին համապատասխան:
Ընկերության փակում օֆշորի միջոցով.
Ընկերության լիկվիդացիա օֆշորի միջոցով, օրինական և անվտանգ ճանապարհ փակելու ընկերությունը- ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և այլն
Ներկայումս ընկերության լուծարման ամենադյուրին տարբերակներից մեկը դրա լիկվիդացիան է օֆշորի միջոցով՝ վաճառքը որևէ օֆոշորային ընկերությանը. գործող ընկերության մասնակիցները դուրս են գալիս և որպես նոր մասնակից է հանդես գալիս օֆշորային ընկերությունը: Գործընթացը կարելի է իրականացնել ինչպես միանգամից այնպես էլ փուլայի տարբերակով. Փուլային տարբերակի դեպքում օֆշորային ընկերությունը դառնում է գործող ընկերության 20 տոկոս բաժնեմասերի սեփականատեր, որն իրականցվում է ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և այդ 20 տոկոսը օֆշորային կազմակերպության կողմից ձեռք բերվելու եղանակով: Այնուհետև լուծարվող ընկերության մասնակիցները կամ մասնակիցը իրենց բաժնեմասներն օտարում են օֆշորային ընկերության: Ընկերության տնօրենը փակում է ընկերության հաշիվը և իր դիմումի հիման կամ նոր սեփականատիրոջ որոշման հիման վրա ազատվում է տնօրենի պաշտոնից և նրա փոխարեն տնօրեն է նշանակվում օֆշորի ներկայացուցիչը, որը չունի ՀՀ քաղաքացիություն: Ընկերության բոլոր փաստաթղթերում կատարվում են համապատասխան փոփոխություններ:
Օֆշորի միջոցով ընկերության լիկվիդացիան ունի մի շարք առավելություններ, որոնից առաջնայինը դրա արագությունն է, որի տևողությունը սովորաբար չի գերազանցում 1-ից 2 ամիսը: Այդ ձևով հնարավոր է ընկերությունը փակել առանց հաշվապահական փաստաթղթեր նախապատրաստելու և առանց ավելորդ գործընթացների:
Ծառայությունների արժեքը.
Ծառայությունների արժեքը կազմավորվում է փաստաթղթերի նոտարական թարգմանության համար անհրաժեշտ վճարներից, կանոնադրության և այլ փաստաթղթերի պետ ռեգիստրում փոփոխությունների համար պահանջվող վճարներից, և իրավաբանական ծառայության վճարից, որը հաշվարկվում է հաշվի առնելով կոնկրետ գործի առանձնահատկությունները: Պետք է ի նկատի ունենալ, որ այս տարբերակով ընկերության փակումը շատ դեպքերում կարող է առավել ձեռնտու լինել նաև ֆինանսական տեսանկյունից:
Ընկերության փակում բաժնեմասերը կամ բաժնետոմսերը երրորդին անձին օտարելու միջոցով կամ այլընտրանքային լիկվիդացիա ՍՊԸ, ՓԲԸ,ԲԲԸ.
Ընկերության արագացված լուծարման մեկ այլ եղանակ է հանդիսանում բաժնեմասերը կամ բաժնետոմսերը Հայաստանի քաղաքացի չհանդիսացող երրորդին անձին (ոչ ռեզիդենտի) օտարելը: Երբ գործող ֆիրմայի բաժնետերը կամ մասնակիցները ցանկանում են «ազատվել անցանկալի ֆիրմայից, հնարավորինս սեղմ ժամկետներում այս տարբերակի ընտրությունը ևս տարածված է: Ոչ ռեզիդենտը նաև զբաղեցնում է ընկերության տնօրենի հաստիքը: Թեև պետք է նշել, որ լուծարման այս եղանակը , թեև ժամանակային առումով ամենաարագն է, սակայն միևնույն ժամանակ բավականին ծախսատար է համեմատած այլ տարբերակների:
Ընկերության փակման այլ տարբերակներ ևս առկա են, որոնց մասին հնարավոր է ստանալ համապատասխան տեղեկատվություն ԱՅԼԵՔՍ Փաստաբանական գրասենյակին կապ հաստատելու միջոցով: Մենք երաշխավորում ենք գաղտնիություն ու այս ոլորտում ծառայությունների հնարավորինս լայն սպեկտր:
Արտադատական և դատական պրակտիկայի ուսումնասիրությունը փաստում է, որ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով ձեռնարկված ընթացակարգերի հիմքում հիմնականում գնման առարկայի բնութագրերի շուրջ պատվիրատուի և մասնակցի միջև ծագած վեճն է: Բանն այն է, որ մասնակիցները հաճախ չեն կարևորում իրենց կողմից առաջարկվող ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների նկարագրությունները գնման առարկայի բնութագրերին տառացիորեն համապատասխանելու պահանջը: Մասնակիցների գնահատմամբ ոչ էական թվացող շեղումները հետագայում դառնում են գնման այլ ընթացակարգերին նրանց մասնակցությունը սահմանափակելու և նյութական պատասխանատվության ենթարկելու հիմք:
Այն դեպքում, երբ գնման առարկան ապրանք է, հնարավոր մասնակիցը ծանոթանալով դրա բնութագրին և ենթադրելով այն մատակարարելու իր կարողությունը, գնման գործընթացին մասնակցության հայտ ներկայացնելիս տալիս է հայտարարություն այն մասին, որ իր կողմից առաջարկվող ապրանքը համապատասխանում է հրավերով նախատեսված գնման առարկայի տեխնիկական բնութագրին:
Հայտարարության ներկայացմամբ մասնակիցը ստանձնում է արդեն հաջորդ փուլում իր կողմից առաջարկվող ապրանքի տեխնիկական բնութագիրը, ինչպես նաև առաջարկվող ապրանքային նշանն արտադրողի անվանման ու ապրանքի ծագման երկրի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու պարտավորություն: Առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը ընթացակարգում ընտրված /հաղթող/ մասնակից է ճանաչվում գնման տվյալ ընթացակարգի գնահատող հանձնաժողովի կողմից, որը, ի թիվս այլ տեղեկությունների, գնահատում է նաև մասնակցի առաջարկած ապրանքների և հրավերում ներառված գնման առարկա հանդիսացող ապրանքների բնութագրերի տառացի համապատասխանությունը:
Երբ գնման առարկան աշխատանք կամ ծառայություն է, անհամապատասխանությունը բացահայտվում է արդեն պայմանագրի կատարման փուլում: Արդյունքում՝ երկու դեպքում էլ առաջ է գալիս անբարեխիղճ մասնակցին /երկրորդ դեպքում՝ պարտապանին/ պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Այս առումով կարևոր է գնման որևէ ընթացակարգին մասնակցելու կամ մասնակցութունից ձեռնպահ մնալու որոշումը կայացնել բացառապես հրավերով սահմանված գնման առարկայի բնութագրերին ծանութանալու արդյունքում:
Այն դեպքում, երբ գնման առարկայի բնութագրությունն անհասկանալի է և հանդիսանում է տարամեկնաբանությունների առիթ, խորհուրդ չի տրվում ենթադրությունների վրա հիմնվելով մասնակցության հայտ ներկայացնել տվյալ գնման գործընթացին:
Օրենսդիրը պատվիրատուի համար ամրագրել է հրավերի /և դրա մաս կազմող գնման առարկայի բնութագրի/ պարզաբանում պահանջելու իրավունք: Գործնականում, գնման առարկայի բնութագրերի հետ կապված անհասկանալի հարցերի դեպքում գնման գործընթացի հնարավոր մասնակիցները պարզաբանում ստանում են հեռախոսազանգի միջոցով: Պետք է նկատի ունենալ, որ բանավոր կերպով ստացված հրավերի պարզաբանումները չեն կարող առաջացնել իրավական հետևանքները և գնման առարկայի անորոշության հետ կապված հետագա վեճերի քննության ընթացքում մասնակիցը, հեռախոսազրույցի ընթացքում ստացած պարզաբանումների վկայակոչմամբ, չի կարող հաստատել իրեն ձեռնտու փաստական հանգամանքները: Այսպիսով, խորհուրդ է տրվում հրավերի պարզաբանում պահանջելիս խստիվ պահպանել օրենքով ամրագրված պահանջները. այն է՝ պահանջը ներկայացնել գրավոր և հրավերով ամրագրված հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ:
Այն դեպքում, երբ գնման առարկայի բնութագրությունն օբյեկտիվորեն անհասկանալի է, իսկ պարզաբանում պահանջելու՝ օրենքով սահմանված ժամկետն արդեն իսկ լրացել է, անորոշության պայմաններում մասնկացության հայտ ներկայացնելը դարձյալ ռիսկային է: Նման պայմաններում նախընտրելի է գնման առարկայի բնութագիրը վիճարկել Բողոքարկման խորհրդում՝ այն ոչ հստակ նկարագրված լինելու հիմքով:
Պետք չէ մասնակցության հայտ ներկայացնել նաև այն դեպքում, երբ առաջարկվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բնութագիրը գնման առարկայի բնութագրից տարբերվում է անգամ ոչ էական հատկանիշներով: Հատկանշական է, որ գործող օրենսդրությունը պատվիրատուին պարտավորեցրել է գնման առարկան բնութագրել ամբողջական և հստակ: Միևնույն ժամանակ, ձեռք բերվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը պետք է բնութագրվի այնպես, որ հնարավոր մասնակիցների համար ապահովի մրցակցության հավասար պայմաններ, չխոչընդոտի մրցակցությանը, լինի օբյեկտիվորեն անհրաժեշտ և համարժեք այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը:
Օրենսդրի կողմից գնման առարկայի նկարագրությանը ներկայացված հիշյալ պահանջների համակարգային վերլուծությունը փաստում է, որ գնման առարկան պետք է ամբողջական տվյալներ պարունակի բացառապես այն բնութագրիչների մասին, որոնք անհրաժեշտ են տվյալ գնմամբ հետապնդվող արդյունքին հասնելու համար: Ուստի ոչ էական /ֆակուլտատիվ/ այն պայմանները, որոնց ներկայացումը օբյեկտիվորեն հիմնավորված չէ և խոչընդոտում է հնարավոր մասնակիցների ներգրավմանը, գնման առարկայի բնութագրում ներառվել չեն կարող: Այսպիսով, այն դեպքում, երբ մասնակցի գնահատմամբ իր կողմից առաջարկվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը չի համապատասխանում գնման առարկայի բնութագրությամբ սահմանված օբյեկտիվորեն ոչ էական որևէ պայմանի, ապա նման պայմաններում մասնակցության հայտ ներկայացնելու փոխարեն մասնակիցը նախ պետք է Բողոքարկման խորհրդում վիճարկի գնման առարկայի բնութագիրը և միայն հաջողության հասնելու դեպքում գնման գործընթացում ապահովի իր մասնակցությունը:
Գնման առարկայի բնութագրությունը ենթակա է բողոքարկման նաև այն դեպքում, երբ դրանում տեղ են գտել սխալներ և վրիպակներ: Պետք է նկատի ունենալ, որ Խորհրդին բողոքը ներկայացվում է գրավոր, գրագետ հիմնավորումներով: Մասնակիցն այն կարող է ներկայացնել մինչև հրավերով սահմանված հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ դրան կցելով բողոքարկման վճարը կատարած լինելը հավաստող ապացույց: Բողոքը բավարարվելու դեպքում, սահմանած կարգով բողոքարկման վճարը վերադարձվում է ներկայացրած անձին:
Սահմանված կարգով և ժամկետներում գնման առարկայի բնութագրի վերաբերյալ պարզաբանում ստանալն ու անհրաժեշտության դեպքում դրա բողոքարկումն այն գործիքներն են, որոնք օգնում են մասնակիցն գնման գործընթացին մասնակցելու հարցում ճիշտ որոշում կայացնելուն:
Փաստաբան Հասմիկ Օհնիկյան
Գնումների որակավորված մասնագետ
Գնումների մասնագետ
Եթե փնտրում եք գնումների մասնագետ տենդերներին մասնակցելու համար կամ ցանկանում եք կազմակերպել տենդերներ, մրցույթներ ապա կարող եք դիմել Այլեքս փաստաբանական գրասենյակ: Մեր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում և աշխատանքային փորձ:
Հատկապես այսօր, երբ էլեկտրոնային գնումների անկացումն առավել տարածված է՝ գնումների մասնագետի ծառայություններից օգտվելը դառնում է ավելի արդիական, քանի որ գնումների մասնակիցների կողմից սխալ գործողությունները կարող են առաջացնել լուրջ ֆինանսատնտեսական հետևանքներ:
Գնումների գործընթացը կարգավորող օրենսդրությունը սահմանում է այն սուբյեկտների կազմը, որոնք իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքներն ու ծառայությունները ձեռք են բերում բացառապես գնման ընթացակարգերի կազմակերպման արդյունքում:
Գնումների ծավալով, գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնույթով պայմանավորված օրենսդիրը տարբերակել է գնման մի քանի ընթացակարգեր՝ յուրաքանչյուրին բնորոշ առանձնահատկություններով: Միմյանցից տարբերվող գնման ընթացակարգերին, այնուամենայնիվ, միավորում է դրանց կազմակերպման ընդհանուր նպատակը. գնման առարկան պետք է ձեռք բերվի համարժեք հատուցմամբ:
Գնման առարկան համարժեք հատուցմամբ ձեռք բերելու նպատակը կլիներ ձևական, եթե դրան հասնելուն ուղղված ընթացակարգերի կազմակերպումը չլիներ տնտեսող, արդյունավետ և օգտավետ: Նշված նպատակներին հասնելուն էլ ծառայում են ոլորտի իրավական կարգավորումները՝ հիմքում դնելով գնման ընթացակարգերին մասնակցության հավասարության, դրանք միասնական կանոններով, մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական կազմակերպելու հիմնարար սկզբունքները:
Գնման ընթացակարգի թափանցիկությունը և հրապարակայնությունը երաշխավորվում է գնմանը վերաբերող փաստաթղթերը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու պահանջով և մի շարք այլ մեխանիզմներով: Գնման ընթացակարգերը մրցակցային, միասնական, ոչ խտրական կանոններով կազմակերպումը և բոլորի համար մասնակցության հավասար հնարավորությունը, ի թիվս այլ իրավական մեխանիզմների, երաշխավորում է գնման ընթացակարգի տեսակները և դրանց մասնակցությունը սահմանափակող արգելքները սպառիչ սահմանելու օրենսդրական պահանջով:
Գնումների գործընթացի կարգավորումների նպատակն ու գնման գործընթացի սկզբունքներն ունեն գործնական կարևոր նշանակություն: Պատվիրատուների կողմից կազմակերպվող գնման ընթացակարգերը ոչ միայն պետք է առերևույթ համապատասխանեն գնումների մասին գործող օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին, այլև ելնեն սկզբունքներից և ապահովեն իրավակարգավորումներով հետապնդվող նպատակների իրագործումը:
Օրինակ, օրենսդրության ընթացակարգային պահանջներին առերևույթ համապատասխանող գնման ընթացակարգը չի կարող լինեն օրինական, եթե գնման առարկայի նեղ նկարագրության արդյունքում Պատվիրատուն սահմանափակել է հնարավոր մասնակիցների մասնակցությունը, խախտել մրցակցային և ոչ խտրական հիմունքներով գնումների գործընթացի կազմակերպման կարևորագույն սկզբունքը:
Այսպիսով, երբ գնման ընթացակարգի կոնկրետ դրվագում առկա է դրա կազմակերպման պատասխանատուների հայեցողությունը, վերջիններիս գործողությունների իրավաչափությունը գնահատվում է ելնելով գնումների ոլորտում ամրագրված սկզբունքների տառացի մեկնաբանությունից: